Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ֆեյսբուքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ այդ ժամանակահատվածում արդյունաբերությունն աճել է 9.2 %-ով, շինարարությունը՝ 14.2 %-ով, ծառայությունները՝ 27.1 %-ով, առևտրաշրջանառությունը՝ 13.6 %-ով: Ըստ Բաբկեն Թունյանի տարվա առաջին 8 ամսվա տնտեսական դինամիկան թույլ է տալիս ենթադրել, որ այս տարին կփակենք նախատեսվածից բարձր՝ երկնիշ տնտեսական աճով, և նախատեսվածից ցածր պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ։ Սա էլ իրհերթին թույլ է տալիս 2023 թվականի համար նախատեսել ավելի մեծ հնարավորություններ ընձեռող պետական բյուջե:
Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է. Թունյան
Սպտ 29, 2022 14:22
37