Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է 2024-ը

Հնվ 21, 2025 13:38
28

2024 թվականը «Մի դրամի ուժի» համար մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էր։ Սկսենք նրանից, որ տարեվերջին նախագծի ընդհանուր բյուջեն հատեց 200 միլիոնի սահմանը, իսկ անցած տարվա մի դրամների հանրագումարը ռեկորդային թիվ գրանցեց՝ գրեթե 50 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ ավելացել է կրթությանը, առողջապահությանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու բնապահպանությանն ուղղված մեր կարևոր գործերին միացած օգտատերերի քանակը։

2024-ին ֆինանսավորված ծրագրերի գերակշիռ մասը՝ 5 ծրագիր, ուղղված էր կրթությանը։ Մնացած ծրագրերը վերաբերում էին առողջապահական, սոցիալական և բնապահպանական ոլորտներին։

Շահառու 12 հիմնադրամների ծրագրերի ֆինանսավորմանը զուգահեռ, «Մի դրամի ուժը» պարբերաբար անդրադարձել է նաև շահառու ՀԿ-ները ներկայացնող առանձին անհատների՝ արժանացնելով նրանց անհատական նվիրատվությունների:

Այժմ արված գործերի մասին․

«Մի դրամի ուժի»  2024-ին առաջին ծրագիրը՝ 3 665 972 դրամ բյուջեով, ուղղվել է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։  «Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլ նաև անմիջապես շահառուներին․ հավաքված գումարից 1 միլիոնի չափով «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացավ 50.000-ական դրամ արժեքով idplus նվեր քարտ, որով հնարավոր է  գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն։

Փետրվարին կուտակված 3․780․052 դրամը նվիրաբերվել է «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։

«Մի դրամի ուժի» մարտ ամսվա ծրագրի շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 4․017․648 դրամը ՀԿ-ն ուղղեց Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

Ապրիլ ամսվա ծրագրի շահառուն 4090 հիմնադրամն էր, որը կուտակված 3․913․063 դրամ գումարն ուղղեց քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Հավաքված գումարից 1 միլիոնը 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտերի տեսքով հատկացվեց հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության և այլ անհրաժեշտ գնումների համար։ Աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և ամենաակտիվ ուսանողներին։

Մայիս ամսվա շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման  հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։  Հավաքված 4․101․050 դրամ գումարը ՀԿ-ն  ուղղեց իր շահառու ընտանիքների հոգսերի թեթևացմանը։

Հունիս ամսվա ընթացքում հավաքված 4․046․161 դրամ գումարը IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ամառային կրթական ճամբարին։

Հուլիսին հավաքված 4․165․643 դրամն ամբողջությամբ ուղղվել է «Impact Hub Yerevan»-ի՝ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Արեն Մեհրաբյան» հիմնադրամն էր։ Իդրամի և IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4.135․630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի՝ արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։

Սեպտեմբեր ամսվա շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր, որը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակներում հավաքագրված 4․093․527 դրամն ուղղելու է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների ներգավմանը։

Հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ողջ գումարը՝ 4․401․ 021 դրամ,  փոխանցվեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

Նոյեմբեր ամսվա ընթացքում հավաքագրված 4․479․792 դրամն ուղղվեց Armenia Tree Project հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Ծրագիրը, բնապահպանական լինելուց բացի, նաև սոցիալական էական բաղադրիչ ունի՝ բարելավում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կենսամակարդակը։ «Մի դրամի ուժի» հավաքագրած ավելի քանի 4 միլիոն ՀՀ դրամի շնորհիվ տնամերձ տնկարաններում աճեցված տնկանյութը կգնվի և կօգտագործվի անտառապատման նպատակով։

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 5.119.225 դրամ գումարը փոխանցվեց «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։

Ահա այսպես, փոքրիկ քայլերով ու մի դրամներով «Մի դրամի ուժն» ապացուցում է, որ հնարավո՛ր է անել մեծ ու կարևոր գործեր՝  առանց գոնե մեկ դրամ ծախսելու։ Պետք է ընդամենն ունենալ բարի գործ անելու կամք և բոլոր վճարումներն անել Idram&IDBank հավելվածով կամ ընկերությունների տերմինալներով ու առցանց հարթակներով, և հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամ և IDBank ընկերությունները «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը կփոխանցեն ամենակարող մեկ դրամները:

Իսկ 2025-ը «Մի դրամի ուժի» համար լինելու է հոբելյանական։ Ուրեմն սպասեք նոր ու կարևոր ծրագրերի․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ