Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտնում: Թեհրանն առաջիկա 2 ամսում պատրաստվում է մեր երկրում բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:
Ըստ մասնագետների սա կարելի է համարել իրանական ներդրում Հայաստանում: տնտեսագետ Աղասի Թավադյանն էլ ընդգծում է, որ հայ-իրանական տնտեսական ներուժը բավականին մեծ է, այս առումով առևտրի կենտրոնի բացումը՝ կարևոր: Հայկական կողմն էլ իր հերթին է ցանկանում Իրանում բացել նմանատիպ առևտրային կենտրոն: Մասնագետների կարծիքով՝ Իրանում հայկական առևտրային կենտրոնի գաղափարն իրագործելու դեպքում հայկական բիզնեսի համար կբացվի մեծ շուկա մտնելու նոր հնարավորություն: Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն ընդհանուր կազմել է 366 մլն 276 հազար դոլար, 38.1 տոկոսով ավելի՝ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Իրանը Հայաստանում կբացի իրանական ապրանքների առևտրի կենտրոն
Սպտ 22, 2022 16:27
348