Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ՀԲ զեկույցն առաջարկում է Հայաստանի պետական ծախսերի արդյունավետության բարելավման ուղիներ

Նյմ 10, 2023 13:17
46

Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակը ներկայացրել է «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրությունԾախսերի արդյունավետության բարելավում» վերլուծական զեկույցը:

Զեկույցն անդրադառնում է Հայաստանի ֆիսկալ ցուցանիշների բարելավմանը վերջին երկու տասնամյակների ընթացքում, ներկայացնում հանրային ծախսերի բարելավման առաջարկություններ:

«Զեկույցի հիմնական բացահայտումն այն է, որ ռազմավարական պլանավորման բարելավումը եւ տվյալների օգտագործումն ու ապացույցների վրա հիմնված պետական ներդրումների որոշումները կբարելավեն կապիտալ ծախսերի որակը:

Խոցելի խմբերի հասցեական թիրախավորման բարելավումը պահանջվում է ավելի արդյունավետ եւ էֆեկտիվ սոցիալական ծախսեր, որոնք շարունակում են մնալ երկրորդ խոշոր ծախսերը Հայաստանի համար։ Առողջապահական ծախսերի անարդյունավետության հաղթահարումը կնվազեցնի առողջապահական ընդհանուր եւ գրպանից կատարվող ծախսերը, որոնք ամենաբարձրն են աշխարհում, եւ լրացուցիչ բուֆեր կստեղծի՝ տնտեսական ցնցումների կամ ճգնաժամերի դեպքում»,- ասված է զեկույցում:

«Սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ոլորտում հանրային ծախսերի մակարդակի եւ արդյունավետության բարելավումը կարող է երկարատեւ օգուտներ բերել։ Սա իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական ծառայությունների ավելի լայն եւ ավելի լավ ծածկույթի՝ այդպիսով թույլ տալով ավելի լավ թիրախավորել ամենաաղքատ եւ առավել խոցելի խավերին», — նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) մարդկային զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկին։

«Կառավարության կառուցվածքում չկա մի մարմին, որը կգնահատի պետական գումարների ծախսման արդյունավետությունը։ Կան համապատասխան մարմիններ, որոնք գնահատում են հանրային ծախսերի իրավաչափությունը, հանձնարարականների կատարումը, սակայն արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից դեռ շատ բան ունենք անելու»,- ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: