Եվրամիությունն ակնկալում է, որ Ռուսաստանը կկատարի գազի մատակարարման պայմանագրերը։ Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին,- հայտնում է ANSA-ն։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհարգի գոյություն ունեցող պայմանագրերը: Եթե էներգիայի օգտագործումը որպես զենք շարունակվի, ԵՄ-ն պատրաստ է արձագանքել»,- ասել է Ջենտիլոնին։
Նախօրեին G7-ի ֆինանսների նախարարները հաստատել են Ռուսաստանից նավթի գների սահանաչափի սահմանման ծրագիրը:
Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես հայտարարել է այս պրակտիկան գազի վրա տարածելու իր մտադրության մասին։
«Ես խորապես հավատում եմ, որ եկել է Եվրոպայում ռուսական գազատարներից գազի գնի ահմանաչափ սահմանելու ժամանակը»։
Ի պատասխան ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Եվրոպայում այլևս նավթ կամ ռուսական գազ չի լինի։