Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

Եվրամիությունում էլեկտրաէներգիան կարող է թանկանալ 15 անգամ. «Известия»

Սպտ 2, 2022 13:22
31
ADS

Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատից (ԱԱՊ) «Известия»-ին հայտնել են, որ մինչև տարեվերջ Եվրոպայում էլեկտրաէներգիան կարող է 12-15 անգամ թանկանալ 2022 թվականի հունվարի մակարդակի համեմատ, բիզնեսի ներկայացուցիչները հաստատել են կանխատեսման արդիականությունը:  Առևտրաարդյունաբերական պալատի էներգետիկ ռազմավարության և վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման կոմիտեի գործադիր քարտուղար Դմիտրի Պոլոխինը պարզաբանել է, որ ենթադրությունը հիմնված է պատմական տվյալների վերլուծության վրա։ Նյութը նշում է, որ սեպտեմբերի 1-ին գինն արդեն մոտ 400 եվրո էր։ Միևնույն ժամանակ, անցած տարիներին ՝ սեպտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում, էներգակիրների գները զգալիորեն աճել են ցրտի պատճառով։

Ուստի, ըստ Պոլոխինի կանխատեսման, դեկտեմբերին եվրոպացիները կարող են ակնկալել 1500 եվրո արժեք: Վստահելի գործընկեր ասոցիացիայի (էներգետիկ ռեսուրսների արտադրողների և վաճառողների ասոցիացիա) վերահսկիչ խորհրդի փոխնախագահ Անդրեյ Ռոմանչուկը նշել է, որ համաձայն Nord Pool բորսայի տվյալների ՝ 2022 թվականի հունվարին ԵՄ-ում էլեկտրաէներգիայի միջին գինը կազմել է մոտ 90 եվրո մեկ ՄՎտժ-ի դիմաց, իսկ դեկտեմբերին այն կարող է հասնել 1500 եվրոյի։ Նա թանկացման պատճառ է համարել գազի թանկացումը և ձմռանը ռուսական կապույտ վառելիքի մատակարարման հնարավոր կրճատումները։