Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում

Նյմ 21, 2024 18:54
31

Օրերս IDBank-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագրի 10 մասնակիցներ այցելեցին Բանկ, ծանոթացան կառույցին ներսից և հանդիպում ունեցան Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ, ով հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։  

Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի առաջ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագիրը «Մի դրամի ուժի» շահառուն էր, իսկ Բանկի և Իդրամի հետ համագործակցության արդյունքում ընկերություններն ավելի քան 6 միլիոն դրամ էին նվիրաբերել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։ Բացի այդ, IDBank-ը մշտապես հիմնադրամի կողքին է տարբեր նախաձեռնություններում։

Հանդիպման ընթացքում երեխաները պատմեցին իրենց ստեղծագործական ձեռքբերումների ու հաղթանակների մասին, լսեցին մոտիվացնող խոսքեր։ Այնուհետև IDBank-ի վարչության նախագահը երեխաների հետ ունեցավ  ֆինանսական գրագիտության թեմայով հետաքրքիր զրույց։

«Շատ ուրախ էինք հյուրընկալել մեր տաղանդավոր երեխաներին հենց մեր հարկի տակ։ Մենք ունեցել ենք շատ գեղեցիկ համագործակցություն մի քանի տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաև «Մի դրամի ուժի» շրջանակում, և այսօրվա հանդիպումը վկայում է, որ մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր շահառու ծրագրերի մասնակիցներին։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շատ կարևոր գործ է անում՝ կրթելով երեխաներին։ Մենք էլ որոշեցինք նպաստել այդ գործընթացին և ֆինանսական գրագիտության մասին խոսել: 21-րդ դարում, բազմաթիվ գիտելիքների, ունակությունների հետ մեկտեղ մեր երեխաներին նաև ֆինանսական գրագիտության հիմունքներն է կարևոր սովորեցնել, և երեխաների այսօրվա ոգևորիչ արձագանքը հենց դրա մասին է վկայում»,- նշեց IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ IDBank և Իդրամ ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ հիմնադրամի շահառու երեխաներն ունեցել են բազմաթիվ կրթական ու զարգացնող ծրագրեր։

«Շատ-շատ են ծրագրերը, որոնք կարողանում ենք իրականացնել միասին և շատ շնորհակալ են դրա համար։ Ինչ վերաբերում է այսօրվա միջոցառմանը, ապա հանդիպումների այս ձևաչափը նոր ենք սկսել, քանի որ ցանկանում ենք ծանոթացնել երեխաներին այն մարդկանց ու գործընկերների հետ, ովքեր ներդրում են կատարում իրենց կրթության ու զարգացման մեջ։ Նաև մեր գործընկերներն են անձնապես ծանոթանում մեր երեխաների հետ, ճանաչում իրենց շահառուներին։ Ցանկացած մասնագիտությամբ մարդ պետք է լինի ֆինանսապես կրթված, իսկ երբ ֆինանսների մասին տեղեկությունը երեխաները ստանում են առաջին դեմքերից, այն շատ ավելի ընկալելի ու հիշվող է դառնում»։

Ավանդույթի համաձայն, միջոցառմանը ներկա է եղել նաև ֆինանսների աշխարհում երեխաների հավատարիմ ուղեկից և ընկեր Իդրամ Ջունիորն, ով իր նվերներով երեխաների համար կարևոր օրը  վերածեց տոնի։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ