Հայաստանի տնտեսական ակտիվությունը 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ աճել է 13.1%-ով: Փորձագետի գնահատականով՝ ցուցանիշը զգալիորեն բարձր է Ուկրաինայի վիճակով պայմանավորված տարեսկզբի կանխատեսումներից: Վիճակագրական կոմիտեի տվյալի համաձայն՝ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում: Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 47.7 տոկոսով՝ արտահանումը՝ 43.9, ներմուծումը՝ 50.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 12.5, շինարարությունը՝ 13.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 14.9 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 8.3 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 6.3 տոկոս: 27.5 տոկոսով էլ աճել է ծառայությունների ծավալը, ինչը Նարեկ Կարապետյանը պայմանավորում է երեք հանգամանքով՝ հետքովիդյան վերականգնում, զբոսաշրջիկների թվի ավելացում, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ֆինանսական պատժամիջոցներ:
Աճի տեմպի պահպանման դեպքում՝ փորձագետը տեսնում է ոչ միայն ավելի վաղ կանխատեսված 7 տոկոս տնտեսական աճի, այլև տարվա համար երկնիշ աճի արձանագրման հնարավորություն:
Այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը 13.1% է
Օգս 26, 2022 14:51
45