Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Ի՞նչ նվիրել կանանց միամսյակի կապակցությամբ․ Idram և IDBank

Մրտ 7, 2024 15:28
30

Գարունը եկավ՝ իր հետ բերելով «Առանց սեր չկա գարուն» երգողներին, երգողներից նյարդայնացողներին և, իհարկե, բերելով բոլորիս հուզող հարցը՝ ի՞նչ նվիրել Մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ։

Անկախ սեռից՝ բոլորս ունենք իգական սեռի նվազագույնը մեկ սիրելի ներկայացուցիչ, ում համար լավ նվեր ընտրելը ցանկալի է․ մայրիկը, քույրիկը, դուստրը կամ սիրելի կինը, գուցե, համեստության փորձեր անեն՝ հիշեցնելով, որ պարտադիր չէր նվերը, և որ նրանք ձեզ առանց նվեր էլ են շատ սիրում, բայց դե մենք էլ գիտենք, որ առանց նվեր չի լինի։ Այսպիսի պնդումներն առանց հուշումների չեն անում, ուրեմն՝ մի քանի գաղափար տանք, թե ինչ կարող եք ընտրել սիրելի ու նուրբ էակի համար։

  • Ժամացույց․ լավ ու որակյալ ժամացույցը կամ աքսեսուարը, հատկապես իր սիրելի ապրանքանիշի, կարող է հրաշալի նվեր լինել Մարտի 8-ի համար։ Ու չասեք, թե երջանիկները ժամացույցին չեն նայում․ ժամացույց նվիրեք, որ նա ձեր հանդիպումներից էլ երբեք չուշանա։
  • Տնային հագուստի պարագաներ․ որքան էլ ոգևորեք նրան փայլել ու գրավել աշխարհը օրվա ընթացքում, երեկոյան տուն մտնելուց հետո նրան հնարավորություն տվեք վայելելու տանը մնալու ողջ հարմարավետությունը, հանգստանալու ու ուժերը վերականգնելու պահերը։ Նվիրեք նրան տնային հագուստի պարագաներ՝ փափուկ հողաթափեր, հարմարավետ տնային հագուստ, սրբիչներ, փափուկ գիշերազգեստ, ծածկոց․․․ հաստատ շա՜տ կուրախացնեք։
  • Խնամքի պարագաներ․ թաքուն պարզեք՝ խնամքի ինչ ապրանքանիշ ու ինչ միջոցներ է օգտագործում նա, և անգամ եթե դա Ձեզ սովորական ու առօրյա թվա, հավատացնում ենք՝ նախընտրելի խնամքը նվեր ստանալը երբեք չի հիասթափեցնի ոչ մի կնոջ։
  • Ուտելի նվերներ․ մի մտածեք, թե այս միտքը հնացել է։ Եթե իգական սեռի Ձեր սիրելի էակը Ձեզ պես շատ է սիրում համեղ սնվել կամ յուրահատուկ դելիկատեսներ փորձել, ուրեմն էլ ի՞նչ ունեք մտահոգվելու։ Սիրուն փաթեթավորման ու նրբագեղ ծաղիկների հետ համեղ զամբյուղն անտարբեր չի թողնի ոչ մի կնոջ։
  • Եթե նորից չեք կողմնորոշվում՝ ինչ նվեր ընտրել, վերևում նշված գաղափարներն էլ Ձեր սրտով չեն, ապա ամենաօպտիմալ տարբերակը նվեր-քարտը կլինի։ Ուղղակի այս անգամ փոքր-ինչ տարբերվեք ու փոքրիկ կիսադատարկ տոպրակով նվեր-քարտ պարգևելու փոխարեն ուղարկե՛ք նրան idplus-ի թվային նվեր-քարտ՝ հնարավոր առաջարկներից ընտրելով հենց այն վաճառակետը, որից նա հաստատ հաճույքով կօգտվի։ Հաշված վայրկյաններ, ու Ձեզ հարմար գումարի չափով նվեր-քարտը նրա մոտ կլինի։ Ի դեպ՝ idplus-ի նվեր-քարտով կարելի է վճարել ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն՝ ավելի քան 20․000 վաճառակետերում։
  • Եվս մի հրաշալի գաղափար Իդրամի հետ․ Մարտի 8-ի առթիվ նվերներ ընտրելիս կարելի է ստանալ 20% զեղչ միանգամից 8 վաճառակետերում, եթե վճարումը կատարվի Idram QR-ով։

Իսկ հիմա գնացեք ու մտածեք՝ ինչ եք նվիրելու։ Ինչ նվեր էլ որ ընտրեք, վճարումներն ապահով, արագ ու հարմարավետ կատարելու համար Իդրամ ունեք, և եթե նախորդ անգամների նման ամսվա բյուջեն չեք պլանավորել ու նվերի համար գումար չեք դրել «մի կողմ», ապա առանց հուզվելու ու նեղվելու կարող եք վճարել Rocket Line-ով, որը հասանելի է ամենուր, ուր կա Իդրամով վճարելու հնարավորություն։ Իսկ Rocket Line 0%-ով կարող եք վճարել ավելի քան 8500 վաճառակետերում՝ ձեռք բերելով ապրանքը նույն վայրկյանին, իսկ վճարումը կատարելով ավելի ուշ, առանց անգամ մեկ դրամ ավել վճարելու։

Վերջում պարզապես ուզում ենք հիշեցնել, որ ինչ էլ նվիրեք, հիշեք, որ ամենալավ նվերը սրտանց ու սիրով ընտրվածն է։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ