Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հաղթել է Twitter սոցիալական ցանցի դեմ դատական գործը, հաղորդում է Business Insider-ը: սոցիալական ցանցը պարտավորվել է Մասկին տրամադրել սփամ և բոտ հաշիվների վերաբերյալ տեղեկությունը: Տեղեկության տրամադրումը Մասկին արդեն սկսվել է: Ավելին, ձեռնարկատերը ևս մեկ հայց է ներկայացրել Twitter-ի դեմª պահանջելով ավելի մանրակրկիտ տեղեկություն ոչ միայն կեղծ հաշիվների, այլև օգտատերերի վերաբերյալ տվյալների հավաքման և ուսումնասիրության մեթոդների մասին:
Հիշեցնենք, որ Իլոն Մասկի կողմից Twitter սոցիալական ցանցի ձեռքբերման 44 մլրդ դոլար գնահատված գործարքը խափանվել էր այն բանից հետո, երբ գործարարը հայտարարել էր, որ իրեն չեն տրամադրել տեղեկություն կեղծ հաշիվների վերաբերյալ: Սոցցանցն էլ դատի էր տվել Մասկինª պահանջելով ավարտին հասցնել գործարքը:
Իլոն Մասկը հաղթել է Twitter-ի դեմ դատը
Օգս 17, 2022 17:08
138