Հուլիսին Հայաստանում գնաճի տեմպը որոշակիորեն թուլացել է: Եթե հունիսին 12-ամսյա գնաճը դարձել էր երկնիշ ՝ 10.3 տոկոս, հուլիսին այն 9.3 տոկոս է իջել: Բարձր գնաճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի՝ 13.5, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի՝ 8.2, հագուստի և կոշիկի՝ 10.9 տոկոսանոց աճով: Մասնագետները գնաճի թուլացումը պայմանավորում են մի քանի գործոնով, առաջին հերթին՝ միրգ-բանջարեղենի գների նվազմամբ: Ընդհանուր առմամբ, մեր երկրում գնաճը բարձր է, սակայն համադրելի զարգացած երկրների հետ` եվրագոտու մի քանի պետություններում տևական ժամանակ երկնիշ գնաճ է, օրինակ՝ Լիտվայում՝ 21.5 տոկոս: Տնտեսագետները վստահ են՝ եթե ներկա միտումներն աշխարհում շարունակվեն, իսկ Կենտրոնական բանկը շարունակի խիստ քաղաքականությունը, հաջորդ տարի կհասնենք գնաճի 4 տոկոս թիրախային շեմին:
Հուլիսին Հայաստանում գնաճի տեմպը որոշակիորեն թուլացել է
Օգս 11, 2022 15:12
189