ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և հակառուսական պատժամիջոցների պատճառով մի շարք երկրներ աղետալի սովի են բախվելու, գրում է «Известия»-ն։
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային պաշարների 24%-ը, իսկ նրանք միասին աշխարհին մատակարարում են արևածաղկի ձեթի 73%-ը։Փորձագետները մտավախություն ունեն, որ ուկրաինացի ֆերմերներն այս տարի չեն կարողանա գարնանացան բերք աճեցնել, իսկ Ռուսաստանի Դաշնության դեմ ձեռնարկված միջոցները կհանգեցնեն ապահովագրության և սննդի առաքման արժեքի բարձրացման։Բերքի աճեցման խափանումների և մատակարարումների ընդհատումների սպառնալիքի պատճառով աշխարհին սպառնում է սով, ընդ որում, ըստ FAO-ի, առաջինը կտուժեն երրորդ աշխարհի երկրները՝ Եմենը, Աֆղանստանը, Սիրիան, Սահելի և Աֆրիկայի եղջյուրի երկրները։ . ՄԱԿ-ը շեշտում է, որ խնդիրը կազդի 44 միլիոն մարդու 38 երկրներում:Մարտի սկզբին Ուկրաինայում իրավիճակը հանգեցրել է ցորենի գների ռեկորդային՝ գրեթե 40%-ով բարձրացման։ Այս ամիս գնանշումների աճ է գրանցվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումից հետո։