Ozon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Դանիան 43,4 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի տեխնոլոգիական օգնության համար
Սեփական հողի վրա բիզնես անելն ավելի դժվար է, քան օտար երկրում․ իրական պատճառները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երբ ոսկին դառնում է աշխարհաքաղաքական զենք .ինչու են բոլորն այն գնում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արբանյակային ինտերնետ՝ առանց սահմանների. Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հեծանիվով դասի կամ աշխատանքի․ նոր պետական ծրագիր կրթական ոլորտի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ում մեքենաների միջին գինը կարող է բարձրանալ 10 հազար դոլարով՝ մաքսատուրքերի պատճառով. The Washington Post
Ովքեր են ընդգրկվել ամենահարուստ մարդկանց եռյակում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն
Մելանյա Թրամփի հարսանեկան զգեստը վաճառքի հանվել է 45 հազար դոլարով
Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ. BBC
Աճի կեղծ պատրանքը. ինչ է թաքնված ՏԱՑ-ի 8% աճի ետևում. ոլորտներ, որ քաշում են տնտեսությունը ներքև. մանրամասները՝ ABNews.am կայքում
ByteDance-ի հիմնադիրը գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը` 57,5 մլրդ դոլարով
Շուրջ 3,5 մլն սիրիացի պատրաստ է վերադառնալ նախկին բնակության վայրեր. ՄԱԿ
Ամերիկացիների 50%-ը դեմ է Գրենլանդիայի և Կանադայի ներառմանը Միացյալ Նահանգների կազմում
Ձեռք բեր քո երազանքների բնակարանը 12%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոլորտներ, որտեղ 2025-ի փետրվարին արձանագրվել են խոշոր ՀԴՄ խախտումներ. ՊԵԿ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարավային Կորեայում անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել
Իլոն Մասկը պատրաստվում է «ռոբոտների լեգեոն» ստեղծել մինչև 2025-ի ավարտը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.-ի հունվար-սեպտեմբերին

Նյմ 23, 2023 13:39
101

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.121 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 44.84%-ով կամ 1.585 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 85.03%-ով կամ 1.215 մլրդ դոլարով և կազմել 2.645 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 51.65%-ը։

Երկրորդն ԱՄէ-ն է՝ 665.46 մլն դոլար, +138.52% կամ +386.47 մլն դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 13.00%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 322.57 մլն դոլար, +19.91% կամ +53.561 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 6.30%։

Չորրորդ հորիզոնականում Նիդերլանդներ է՝ 218.72 մլն դոլար, +33.79% կամ +55.24 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4.27%-ը։

Իրաքը հինգերորդն է՝ 136.96 մլն դոլար, -18.71% կամ -31.52 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.67%-ը։

Վեցերորդ տեղում Վրաստանն է՝ 110.19 մլն դոլար, -10.01% կամ -12.26 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.15%-ը։

Յոթերորդը Բելառուսն է՝ 80.57 մլն դոլար, +61.09% կամ +30.56 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.57%-ը։

Ութերորդ հորիզոնականում Բուլղարիան է՝ 80.09 մլն դոլար, -57.24% կամ -107.22 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.56%-ը։

Իններորդը Իրանն է՝ 75.44 մլն դոլար, -10.88% կամ -9.21 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.47%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 68.16 մլն դոլար, +9.46% կամ +5.89 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.33%-ը։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 85.35%-ով կամ 1.301 մլրդ դոլարով և կազմել 2.825 մլրդ դոլար, մասնավորապեսԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 87.04%-ով կամ 1.30 մլրդ դոլարով և կազմել 2.794 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 55.18%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 54.56%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 5.11%-ով կամ 30.997 մլն դոլարով և կազմել 575.51 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 11.24%-ը։