Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար

Լատվիան գտել է Ռուսաստանից եվրոյով գազ գնելու միջոցը

Հլս 29, 2022 11:50
118
ADS

Latvijas gāze-ի ղեկավար Այգարս Կալվիտիսը հայտարարել է ռուսական գազի գնումների վերսկսման մասին։ Սակայն, ըստ նրա, մատակարարումները ոչ թե «Գազպրոմն» է իրականացնում, այլ մեկ այլ ընկերություն։ Համապատասխան հայտարարությունն արվել է լատվիական հեռուստատեսության եթերում, փոխանցում է РИА Новости-ն։ Այս մասին հայտնում է «The Rambler»-ը։

«Latvijas gāze-ն այժմ գազ է գնում (Ռուսաստանից), բայց մենք հիմա գազ չենք գնում «Գազպրոմից», քանի որ չենք կարող վճարել։ Մենք ունենք ևս մեկ մատակարար,որի մասին տեղեկատվությունը կոմերցիոն  է, որը մենք հանրային տարածքում չենք կարող քննարկել»,- ընդգծել է Կալվիտիսը։ Նա խոսել է նաև գազի դիմաց վճարման եղանակի մասին. այսպիսով, ձեռնարկության ղեկավարի խոսքով, վճարումները կատարվում են եվրոյով, ոչ թե ռուսական արժույթով։
Գարնանը Latvijas Gāze-ն Լատվիայի Ֆինանսական և կապիտալի շուկայի հանձնաժողովից (FCMC) մերժում էր ստացել ռուսական գազի համար ռուբլով վճարելու հատուկ թույլտվություն տրամադրելուց։ Ընկերությունը նախկինում հերքել էր գազի դիմաց ռուբլով վճարումների խախտումների փաստը։ Նրանք խոստովանել էին, որ նման սխեման կարող է իրականացվել: Սակայն այս հայտարարությունը շուտով ջնջվել է ընկերության պաշտոնական կայքից։


Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեկնաբանել էր ռուսական վառելիքի օգտագործման Եվրոպայի ծրագրերը։ Այսպիսով, ըստ նրա, Եվրոպան աստիճանաբար կհեռանա դրա բոլոր տեսակների օգտագործումից։