Ուկրաինան գրեթե սպառել է իր բյուջետային ռեսուրսները և մինչև աշուն կարող է հայտնվել ֆինանսական աղետի եզրին,- գրում է բրիտանական Financial Times թերթը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, շուտով կառավարությունը բավարար գումար չի ունենա բյուջեից ֆինանսավորվող սոցիալական ոլորտին աջակցելու համար։ Խոսքը կրթության և առողջապահության մասին է: Այս իրավիճակը կարող է առաջանալ ռազմական գործողությունների ծախսերի աճի պատճառով։
Ըստ Financial Times-ի ՝ ներկայումս Կիևը լրջորեն սահմանափակված է ֆինանսավորման աղբյուրներով։ Եթե իշխանությունները մեծացնեն բիզնեսի հարկային բեռը, դա կարող է հանգեցնել ձեռնարկությունների զանգվածային սնանկացման, ինչը կսրի հումանիտար ճգնաժամը։
Կառավարության անանուն աղբյուրների համաձայն, արևմտյան երկրների կողմից խոստացված ֆինանսական օգնության փաթեթները գալիս են միայն փոքր չափաբաժիններով և «չափազանց դանդաղ»: Միևնույն ժամանակ, Կիևը հասկանում է, որ այս պահին այլևս հնարավոր չէ հույս դնել թուլացած դրամավարկային քաղաքականության վրա, քանի որ դա կբերի գնաճի հետագա աճի և ներմուծվող ապրանքների գների բարձրացման։ Ինչպես եզրակացնում է հրատարակությունը, առանց դրսի ֆինանսական աջակցության, Ուկրաինայի տնտեսությունը «կգնա կործանման», և «անհնար կլինի շարունակել ռազմական գործողությունները»:
Նախօրեին նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական խորհրդական Օլեգ Ուստինենկոն հայտարարել էր, որ մինչև 2022 թվականի վերջ Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը կկազմի 50 միլիարդ դոլար։