Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար
Բացահայտվել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք․ՊԵԿ
Չինաստանում հողի վաճառքից եկամուտները նվազել են մինչև 10 տարվա նվազագույնը՝ խորացնելով բյուջեի դեֆիցիտը
Եթե փակվի Օրմուզի նեղուցը. իրական սպառնալիք Հայաստանի տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիացի թագուհու ադամանդե մատանին վաճառվել է 14 միլիոն դոլարով
Նավապետ Կուկի՝ 250 տարի առաջ խորտակված նավը գտել են ԱՄՆ ափերի մոտ
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել

Կոնվերս բանկ. Սև ուրբաթին ընդառաջ. Էլեկտրոնային առևտրի երկու կողմը

Նյմ 14, 2023 15:07
92

Վերջին տարիներին Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, առցանց առևտրի ծավալը կայուն աճ է գրանցում: Որոշ տնտեսվարողներ ամբողջությամբ անցնում են առցանց առևտրին, մյուսներն օֆլայն առևտրին զուգահեռ սկսում են զբաղվել նաև էլեկտրոնային առևտրով: Մասնագետները նշում են, որ գործընթացն անշրջելի է և օբյեկտիվ պատճառներ ունի. հարմարավետություն, արագություն, մի քանի հպումով և մի քանի րոպեում հարյուրավոր նմանատիպ ապրանքներ գտնելու, ընտրելու և գնելու հնարավորություն…

Այս հոդվածում կխոսենք էլեկտրոնային առևտրի, համաշխարհային միտումների և մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունների մասին:

Մի քիչ թվերի լեզվով

Ներկայում էլեկտրոնային հարթակներում է կատարվում առևտրի մոտ 90%-ը: Ըստ որում, տղամարդիկ ծախսում են 68%-ով ավելի գումար, քան կանայք:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնային առևտուր իրականացնելիս վճարումների 53%-ը կատարվում է վարկային քարտերով, 43%-ը՝ թվային վճարային հավելվածների կիրառմամբ, իսկ 38%-ը՝ դեբետային քարտերով:

Առաջիկա տարիներին ևս ականատես ենք լինելու օֆլայն առևտրի՝ մասամբ կամ ամբողջությամբ առցանց հարթակներ տեղափոխվելու գործընթացին:

Էլեկտրոնային առևտրի չերևացող կողմը

Հարմարավետությանը, արագությանը և մրցունակ գներին զուգահեռ, առցանց հարթակներում գնումները կարող են նաև վտանգներ պարունակել. թե գնորդը, թե վաճառողը կարող են ֆինանսական զեղծարարությունների զոհ դառնալ, եթե չկա համապատասխան անվտանգ ծրագրային ապահովում, կամ եթե գնորդն անփույթ է իր ֆինանսական տվյալների կամ գործարքի նկատմամբ: Կիբերհանցագործությունների թիվը ողջ աշխարհում տարեցտարի աճում է, իսկ դրանց բացահայտման մակարդակը շարունակում է ցածր մնալ՝ առավելագույնը 5%: Նախորդ տարի Հայաստանում հարուցվել է կիբերհանցագործությունների վերաբերող 641 քրեական վարույթ, որոնց 67,2%-ը քննվել է ֆինանսական դեպքերով: Հարուցված քրեական վարույթների ընդհանուր թվից միայն 14-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Այնպես որ, Ձեր ֆինանսների ապահովության մասին սկսեք մտածել հենց սկզբում՝ նախքան առցանց առևտրի հարթակ ստեղծելը կամ գնում կատարելը:

Ի՞նչ պետք է իմանալ առցանց հարթակներում առևտրի և ֆինանսների ապահովության մասին

Առցանց առևտուրն երկու կողմ ունի՝ վաճառողն ու գնորդը: Այնպես որ, վերը նշված հարցը պետք է բաժանել երկու մասի:

Նախ, ստեղծելով առցանց առևտրի հարթակ՝ պետք է ուշադրություն դարձնել հաճախորդի վարքագծին և հարթակի նախագծման հիմքում դնել միջազգային միտումներն ու թեմայի շուրջ վերլուծությունների արդյունքները: Բաց հարթակներում առկա տեղեկատվությամբ, պոտենցիալ հաճախորդների մոտ 30%-ը հեռանում է կայքից, եթե գրանցման կարիք է լինում: Գնորդն ավելի վստահելի է համարում վիդեոքոնթենթը, ուշադիր հետևում է այլ գնորդների կարծիքին, ինչպես նաև կարևորում է առցանց առևտրի հիմքում դրված վճարման համակարգի անխափան աշխատանքը, հարմարավետությունն ու ապահովությունը: Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց առևտրի համար նախատեսված, անվտանգության միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող E-Commerse լուծումը, որը վճարման լավագույն ընտրությունն է առցանց ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաև հարմարավետ ու ապահով վճարման եղանակ է հազարավոր գնորդների համար:

Միաժամանակ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է առցանց վճարումների համար օգտվել Visa Virtual թվային քարտից՝ ապահովագրելով վճարումներն ու հաշիվներին առկա ֆինանսական միջոցները, քանի որ Visa Virtual-ի դեպքում վիզիկական քարտ առկա չէ, հետևաբար, հնարավոր չէ հասանելիություն ստանալ տվյալներին:

Քարտն անվճար կարելի է պատվիրրել Converse Mobile հավելվածով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրո արժույթով, ինչն այս քարտի ևս մեկ առավելություն է: Դուք կարող եք կառավարել Ձեր ծախսերը՝ համապատասխան արժույթով թվային քարտ մուտքագրելով անհրաժեշտ գումարը, ինչպես նաև խուսափելով վերադարձի ժամանակ արտարժույթի փոխանակումից:

Մանրամասները՝ conversebank.am, 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: