Զարգացման ասիական բանկն այս տարի Ասիա—խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրների համար տնտեսական զարգացման կանխատեսումը 5,2 տոկոսից նվազեցրել Է մինչեւ 4,6 տոկոս: Ֆինանսական կազմակերպության զեկույցում կանխատեսման վատթարացումը բացատրվում Է Չինաստանի տնտեսության դանդաղմամբ, զարգացող երկրներում դրամա—վարկային քաղաքականության խստացմամբ, նաեւ Ուկրաինայի իրադրության հետեւանքներով: ԶԱԲ գլխավոր տնտեսագետի խոսքով Համավարակի ազդեցությունը տնտեսության վրա նվազել Է Ասիայի մեծ մասում, բայց երկրները դեռ հեռու են լիակատար եւ կայուն վերականգնումից: Կանխատեսվում Է, որ տարածաշրջանի զարգացող երկրներում գնաճն ընթացիկ տարում կարագանա մինչեւ 4,2 տոկոս:
Նվազեցվել է 2022 թվականին Ասիայի զարգացող երկրներում ՀՆԱ աճի կանխատեսումը
Հլս 22, 2022 15:15
171