IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Հայտնի է, թե որ երկրներում է հնարավոր օգտագործել Mir վճարային համակարգի քարտերը․ դրանց թվում է նաև Հայաստանը

Հլս 19, 2022 18:45
225

Mir վճարային համակարգի քարտերը կարող են օգտագործվել արտասահմանյան 11 երկրներում։ Այս մասին հաղորդվում է վճարային համակարգի կայքում։ «Արդեն այսօր դուք կարող եք վճարել ապրանքների կամ ծառայությունների համար և/կամ Mir քարտից գումար հանել Թուրքիայի, Վիետնամի, Հայաստանի, Հարավային Կորեայի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի բանկոմատներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Բացի այդ, Mir քարտերով կարելի է վճարել նաև Հարավային Օսիայում և Աբխազիայում։
Ավելի վաղ Ռուսաստանում Նիգերիայի դեսպան Աբդուլահի Շեհուն հայտնել էր, որ երկրի ֆինանսական կառույցները ռուս գործընկերների հետ քննարկում են երկրում Mir վճարային համակարգի քարտերից օգտվելու հնարավորությունը։
Հաղորդվել է, որ Հարավային Կորեայում սկսել են ընդունել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտեր ՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար։

Հուլիսի 13-ին Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը հայտարարել էր, որ «Միր» քարտերի ընդունումը պետք է ապահովվի Ռուսաստանին բարեկամ երկրների տարածքում, այդ թվում ՝ նախկին ԱՊՀ և Հարավարևմտյան Ասիայի պետություններում։