Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

«LEASING EXPO»-ն վերադառնում է. այն մեկ հարկի տակ կհավաքի տարբեր ոլորտների խոշոր կազմակերպությունների և 80-ից ավելի բրենդերի

Ապր 3, 2024 19:40
57

«LEASING EXPO»-ն վերադառնում է. այն  արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 80-ից ավելի բրենդերի, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ շինարարության, արդյունաբերության, առողջապահության, տրանսպորտային և այլ ոլորտներից ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

«Leasing EXPO 2024». բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին նվիրված ասուլիսի ընթացքում կազմակերպիչները ընդգծեցին, որ առաջին «LEASING EXPO 2023»-ը գրանցել է  բավականին գոհացնող արդյունքներ. ցուցահանդեսը նպատակ ունի դառնալ ամենամյա և տարածաշրջանային խոշոր իրադարձություն:

««LEASING EXPO 2024» ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ»,- նշեց Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը:

Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի խոսքով՝ «LEASING EXPO 2024»-ն այս տարի կներկայանա մի շարք նորություններով, կազմակերպիչները նախորդ էքսպոյի ընթացքում հավաքել են բոլոր առաջարկները, թերությունները և հարցերը՝ այս անգամ դրանք դարձնելով հնարավորություն:

«Էքսպոյի նպատակներից է նաև նպաստել, որպեսզի բիզնեսի աշխարհ մտնեն երիտասարդներ և նոր ու հետաքրքիր մտքեր գեներացնողներ: Մենք փորձելու ենք նրանց տեղեկացվածությունը հնարավորինս բարձրացնել, որպեսզի երիտասարդը, եթե նույնիսկ չունի բիզնես գաղափար, ցուցահանդեսի շնորհիվ, տեղում ծանոթանալով առաջարկվող տեսականուն, կարողանա հստակ պատկերացնել, թե ինչ նախագիծ կարող է իրականացնել»,- ասաց Բազիկյանը:

Բազիկյանը չբացառեց, որ, պահանջարկից ելնելով, հնարավոր է այս տարի ևս մեկ ցուցահանդես կազմակերպեն։ Բացի դա, այժմ մտածում են նաև տարածաշրջանային էքսպո կազմակերպելու ուղղությամբ:

Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ բացի Երևան քաղաքում ամիսներ առաջ մեկնարկած մեծ տեղեկատվական և գովազդային արշավը, ցուցահադեսի վերաբերյալ իրազեկման աշխատանքները զուգահեռ մեկնարկել են նաև մարզերում՝ մարզպետարանների հետ համագործակցելու միջոցով, ինչպես նաև գովազդային տարբեր հարթակների՝ մարզային հեռուստաընկերություններից մինչև մարզերում արտաքին գովազդների և թռուցիկների տարածման միջոցով: Կազմակերպիչները շատ են կարևորում մարզերում գործունեություն ծավալող տնտեսվարողների մասնակցությունը:

«Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով, մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսն արդեն 2-րդ անգամ բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար լինելու է լավագույն հարթակը, ինչպես լիզինգային ակտուալ և հատուկ առաջարներին, պետական ծրագրերին ծանոթանալու, այնպես էլ նոր ու որակյալ, վերջին սերնդի սարքավորումներ առաջարկող մատակարարներ բացահայտելու համար»,- հավելեց Դիանա Հարոյանը:

«LEASING EXPO 2024»-ն այս տարի անցկացվելու է Մերիդիան ցուցահանդեսային համալիրում՝ ապրիլի 12-14-ը: Ցուցահանդեսի մուտքը ազատ է և հանրության համար այն բաց կլինի 11:00-20:00-ն:

Որպես այցելու գրանցվելու համար անցեք այս հղմամբ:

Կազմակերպիչ՝ Big Projects LLC

Համակազմակերպիչ՝ Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են Eco Ville արևային ընկերությունը և Premium Machinery-ն` JCB ապրանքանիշով: Հովանավորներն են Arm Leasing-ը և Sino Armenia-ն՝ SDLG ապրանքանիշով: