ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

ABC. Իսպանիան և Ֆրանսիան չեն կարողանա նոր գազատար կառուցել մինչև 2030 թվականը

Հկտ 21, 2022 14:03
56

Նոր BarMar գազատարի շինարարությունը, որը կմիացնի Իսպանիան և Ֆրանսիան, չի ավարտվի առաջիկա ութ տարում։ Երկրները պետք է այլ ուղիներ փնտրեն ռուսական վառելիքի մատակարարումներից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար,- գրում է իսպանական ABC թերթը:

«Դժվար է լինելու ստորջրյա գազատարը շահագործման հանձնել: Մոտավորապես մինչև 2035 թվականը BarMar-ի օգնությամբ հնարավոր կլինի թագավորությունից գազ մատակարարել Ֆրանսիա և մնացած Եվրոպա, միայն այդ դեպքում խողովակաշարը կարող է օգտագործվել «կանաչ» ջրածնի մատակարարման համար»,- ասվում է նյութում։

«ԲարՄար» նախագիծը պետք է դիտարկել որպես ռուսական գազի մատակարարումներից հարավային Եվրոպայի երկրների էներգետիկ կախվածությունը նվազեցնելու անցումային շրջան։ Խողովակաշարը չի կարողանա լուծել «Գազպրոմի» վառելիքի ներկրման պակասի խնդիրը ուկրաինական հակամարտության պատճառով ուժեղացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին,- ասվում է հոդվածում։Էներգետիկ անցման ռազմավարության մեջ առավել առաջնահերթ ուղղություն է լինելու այսպես կոչված «կանաչ էներգետիկ միջանցքը»։

Այս նախագիծը գազ և ջրածին կտեղափոխի Բարսելոնայից Մարսել։ Հետագայում նախատեսվում է ընդլայնել վառելիքի մատակարարումների աշխարհագրությունը։ Ամենայն հավանականությամբ, այս նախագիծը կփոխարինի BarMar խողովակաշարի կառուցման գաղափարին։