Մեքենաների մաքսազերծումը չթողնել վերջին օրվան. ՊԵԿ
Լարսում ավելի քան 3200 բեռնատար է կանգնած
ՀՀ-ն աշխարհում I-ն է կանանց զբաղվածության ցուցանիշով
Գիտաշխատողների աշխատավարձ 174% կբարձրանա
Ատեստավորված ուսուցիչների դրույքաչափը կլինի ֏200 հզր.
ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 26թ․ կհասնի 100 մլրդ.
ՌԴ-ում առաջին անգամ գործազրկությունը նվազել է 3%
Մեքենաների մաքս. արժեքը մասամբ կվճարի պետությունը
Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով
ՀՀ-ում ստեղծվելու է AI սուպերհամակարգչային կենտրոն
23թ. ՀՀ միջ.ամսական աշխատավարձը ֏263,021 է
24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն

Google Duet AI-ը էլեկտրոնային նամակներ կգրի մարդկանց փոխարեն

Սպտ 1, 2023 13:29
46
ADS

Էլեկտրոնային նամակների ոլորտում Gmail-ի նոր գործընկերը կազմում և կարգավորում է էլկտրոնային նամակներ: Այդ մասին հայտարարել է Google-ը Google Cloud Next ’23 միջոցառման ժամանակ: Ընկերությունը կիսվել է Duet AI արհեստական բանականության հիմքով թարմացումներով. Duet AI-ը օգնելու է հանդիպումների, փաստաթղթերի, Google Chat-ի և այլնի հետ կապված տարատեսակ առաջադրանքներ կատարելիս,- գրում է how2b.am-ը:

Ընկերությունը նաև հայտարարել է, որ Duet AI-ը բարելավելու է նաև Gmail-ի՝ արդեն գործող խելացի պատասխանի գործառույթը՝ թույլ տալով օգտատերերին մեկ հպուով ստեղծել առավել երկար և անհատականացված էլեկտրոնային նամակներ:

Այժմ Google-ը կիսվել է այն մասին մանրամասներով, թե ինչպես է դա աշխատելու իրականում: Ինչպես համացանցում, այնպես էլ բջջային սարքավորումների վրա Duet AI-ը փորձարկած Gmail-ի օգտատերերը հնարավորություն կստանան՝ կիրառելու «Օգնի՛ր ինձ գրել» կոճակը, որը կառաջարկի նրանց նամակներ գրելու օգնության տարատեսակ տարբերակներ:

Օրինակ, Duet AI-ն այժմ կարող է օգտագործել օգտատերերի սեփական բառերը հաղորդագրություններ կազմելու համար, քանի որ նա կարող է հասկանալ շարքի նախորդ նամակների ենթատեքստը և տալ պատասխաններ, որոնք կապ ունեն ընթացիկ խոսակցության հետ:

Հնարավոր է նաև օգտագործել արհեստական բանականության գործառույթը, որպեսզի էլեկտրոնային նամակի տոնն առավել պաշտոնական լինի: Բացի այդ՝ կարելի է նվազեցնել նամակի երկարությունը, եթե անհրաժեշտ է հակիրճություն:

Մեկնաբանություն