Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 մլրդ դրամ
Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից
ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի ամենամեծ 3D տպիչը․ այն 29 մետրանոց կոնստրուկցիաներ է տպում
2024թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը
Ռուսաստանում գործող եվրոպական բանկերը 2023-ին քառակի շատ հարկ են վճարել
Meta-ի 35 միլիարդ դոլարի ներդրումը AI ոլորտում խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 29.04.24
Baidu-ն և Tesla-ն համաձայնության են եկել Չինաստանում FSD-ի քարտեզագրման գործարքի շուրջ
2 տրլն 443 մլրդ դոլար. համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին ռեկորդային են եղել
Google-ը էժան սմարթ-ժամացույցներ է մշակում
Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան
Հիմնական կանոններ արդյունավետ հեռավար աշխատանքի համար. ռազմավարական ուղեցույցը կարող եք գտնել abnews.am կայքում
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամենօրյա սովորություններ. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ. քաղաքապետարան
Հնդկաստանը պատրաստվում է առևտրային համաձայնագիր ստորագրել Օմանի հետ Մերձավոր Արևելքում իր կապերն ընդլայնելու համար
Հնդկական India Yes Bank-ի զուտ շահույթն ավելի քան կրկնապատկվել է հունվար-մարտին
Ինչպես օգտագործել հայկական մշակութային ժառանգությունը բիզնեսի զարգացման համար. հոդվածը կարող եք կարդալ abnews.am կայքում
Ներդրողների համար լուրերին կարող եք ծանոթանալ abnews.am կայքում
Որտե՞ղ գտնել ոգեշնչում ձեր մարքեթինգային արշավի համար. դասեր հայկական շուկայից. կարդացեք abnews.am կայքում

Մոսկվայի համեմատ՝ Երևանում ապրելն ավելի թանկ է

Հնվ 15, 2024 17:02
172
ADS

Համաձայն Numbo.com-ի, 2023 թվականին Երեւանում ապրելը մարդու վրա ավելի թանկ է նստում, քան հարեւան երկրների մայրաքաղաքներում։ Նույնիսկ Մոսկվայում ապրելն ավելի էժան է նստում մարդու վրա, քան Երեւանում։ Ըստ վերոնշյալ կայքի տվյալների, մեկ անձին նույնանման կյանքի որակ ապահովելու համար Երեւանում պահանջվում է 3246,3 դոլար, Մոսկվայում՝ 2909,4 դոլար։ Այդ գումարի մեջ մտնում է նաեւ բնակարանի վարձակալությունը, որը Երեւանի կենտրոնում` մեկ սենյակի համար արդեն հատել է հազար դոլարի սահմանը։ Համաձայն այս տվյալների, Երեւանում սպառողական գները, առանց բնակմակերեսի վարձակալության, 15,1 տոկոսով ավելի թանկ են, քան Մոսկվայում։ Բնակմակերեսի վարձակալությամբ Երեւանում սպառողական գները Մոսկվայի գներից բարձր են 11,6 տոկոսով։ Վարձակալության գները Երեւանում 4,8 տոկոսով ավելի են, քան Մոսկվայում։

Ռեստորանները Երեւանում 21,8 տոկոսով ավելի բարձր գներ ունեն, քան Մոսկվայում։ Սննդամթերքը Երեւանում` Մոսկվայի համեմատ թանկ է 17,6 տոկոսով։ Սրա հետ մեկտեղ, տեղի բնակչության գնողունակությունը Երեւանում 56,9 տոկոսով ցածր է, քան Մոսկվայում։ Մեր ռեգիոնում տների վարձակալության ամենաթանկ գները Երեւանում են։ Այսպես, Երեւանի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի վարձակալությունը 2023 թվականին ամիսը միջինացված ցուցանիշով կազմել է 979 դոլար, Մոսկվայում 772 դոլար։ Սա կարելի է բացատրել նրանով, որ սանկցիոն ճնշման տակ գտնվող Մոսկվայում պահանջարկը բավականին նվազել է, իսկ Երեւանում, հակառակը` ավելացել է, քանի որ ՌԴ քաղաքացիների մեծ հոսք է եղել դեպի Հայաստան։

 

Մեկնաբանություն