Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Դկտ 7, 2023 16:00
70

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա ծրագիրը։ Նոյեմբերի ընթացքում հաճախորդների բոլոր վճարումների արդյունքում կուտակված 3.588.848 դրամը կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին։

Իդրամն ու IDBank-ը հայտարարել են նաեւ 2023-ի դեկտեմբեր ամսվա ծրագրի շահառուի անունը․ «Մի դրամի ուժը» այս անգամ կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստեղծման առաջին իսկ պահից եղել է մեր ուշադրության կենտրոնում, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում փորձել ենք մեր աջակցությունը ցուցաբերել մեզ համար առանցքային այս ուղղությանը, իսկ այս անգամ հիմնադրամի նոր մշակված ծրագրին ենք աջակցելու, որն ուղղված է արցախից տեղահանված փոքրիկներին դեղորայքով ապահովելուն», — ասել է բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի կողմից նախաձեռնվել է մի ծրագիր, որի շրջանակում Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ-ում բնակվող քրոնիկ շնչառական, իմունային համակարգի, ռեւմատոլոգիական, նյարդաբանական, էնդոկրին համակարգի եւ այլ խնդիրներ ունեցող մինչեւ 200 երեխայի տրամադրվելու է կենսական նշանակության դեղորայք:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այդ դեղորայքի մի մասը գրանցված չէ Հայաստանում եւ/կամ թանկարժեք է, որի պատճառով էլ անհասանելի է հիվանդ երեխաների ծնողների համար:

«Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում տրամադրված գումարն ուղղվելու է այս ծրագրի մի մասի իրագործմանը, որը հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարեւոր դեղորայքը: Մեզ համար մեծ պատիվ է արդեն 3-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու, ինչպես նաեւ՝ երկրորդ տարին անընդմեջ դեկտեմբեր ամսվա ընթացքում: Ամանորին ընդառաջ սա մեր շահառու երեխաների համար տոնական մեծ ու կարեւոր նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել իրենց անհոգ մանկությունը: «Մի դրամի ուժ»-ը շարունակում է հրաշքներ գործել», — ասել է Արմեն Մարտիրոսյանը:

«Դեկտեմբերին, վստահաբար, բոլորս նվերներ ենք փնտրում մեր ամենասիրելի ու մտերիմ մարդկանց համար՝ նրանց ուրախ ակնթարթներ պարգեւելու, ամանորյա հրաշքի զգացումը նվիրելու համար։ Այս դեկտեմբերին դարձե՛ք նաեւ մեր կրտսեր բարեկամների «Ձմեռ Պապը», նվիրե՛ք նրանց լիարժեք առողջ ու երջանիկ կյանք ապրելու հնարավորություն։

Կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am հարթակով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաեւ Idram Junior առաջին մանկական ֆինանսական հավելվածով եւ դարձե՛ք բարի կամքի դեսպան առանց գեթ մեկ լրացուցիչ դրամ ծախսելու»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: