OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Ո՞ր սմարթֆոններն են ամենահեշտը վերանորոգվում․ ինֆորմացիա, որն արժե իմանալ հեռախոս գնելուց․ News.am Tech

Մյս 8, 2023 14:01
46

Սմարթֆոնների վերանորոգմամբ զբաղվող ElectronicHub (EH) ընկերությունը հրապարակել է զեկույց, որում թվարկված են վերջին մի քանի տարիներին արտադրված սմարթֆոնների մոդելները, որոնք ավելի հեշտ կամ դժվար է վերանորոգել, քան մյուսները։ Սա թերևս, կարևոր ինֆորմացիա է, որն օգտատերերը լավ կլինի իմանան նախքան սմարթֆոն գնելը,- ներկայացնում է News.am Tech-ը։

Սմարթֆոնների վերանորոգելիության աստիճանը EH-ի փորձագետները գնահատել են՝ հիմնվելով այդ սարքերը քանդելու և դրանցում առկա տարբեր խնդիրներ շտկելու համար ծախսվող միջին ժամանակի վրա։

Այսպիսով, վերանորոգման համար ամենամատչելի սմարթֆոնը 2019-ի արտադրության Moto G7-ն է։ Այս հեռախոսները վերանորոգելու համար 50% դեպքերում պահանջվում է միջինը 25 րոպե:

Երկրորդ տեղում կրկին 2019-ի արտադրության Samsung Galaxy A40-ն է, որը վերականգնվում է 32,6 րոպեում (42,9% դեպքերում)։

Լավագույն եռյակը եզրափակել է մեկ այլ Samsung սմարթֆոն՝ Galaxy S22 (2022թ․), որը քանդելու և և վերանորոգելու համար պահանջվում է 48,1 րոպե (33,3% դեպքերում)։

Լավագույն տասնյակում ներառվել են նաև՝

  • iPhone 11 Pro Max-ը (63,2 րոպե 30% դեպքերում),
  • iPhone 12-ը (67,8 րոպե 25% դեպքերում),
  • Poco M3-ը (35,6 րոպե 20% դեպքերում),
  • OnePlus Nord 2 (44,1 րոպե 20% դեպքերում),
  • iPhone 14-ը (47,7 րոպե 20% դեպքերում),
  • Poco F3-ը (51,2 րոպե 20% դեպքերում),
  • iPhone 12-ը (72,2 րոպե 20% դեպքերում):

Սրան զուգահեռ ամենադժվար վերանորոգվող սարք է ճանաչվել Google Pixel 7 (2022թ․) սմարթֆոնը, որի վերանորոգումը բոլոր դեպքերում տևում է ավելի քան 60 րոպե։

Հակառեկորդակիրների վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Samsung Galaxy Note 10 (2019թ․) սմարթֆոնը՝ բոլոր դեպքերում 58,4 րոպե գնահատականով։ Լավագույն եռյակը եզրափակել է երրորդ սերնդի iPhone SE-ը՝ 55,6 րոպե բոլոր դեպքերում։

Վատագույն տասնյակում են նաև՝

  • Redmi Note 7-ը (53,8 րոպե),
  • Xiaomi Mi 9-ը (53,6 րոպե),
  • Huawei P30 Pro-ը (53 րոպե),
  • Redmi Note 11 Pro-ը (45,4 րոպե),
  • Google Pixel 3a XL-ը (45 րոպե),
  • Samsung Galaxy A72-ը (43,5 րոպե),
  • Samsung Galaxy A53-ը (40,5 րոպե):

Եզրափակելով՝ EH փորձագետները նշել են, որ միջին հաշվով Apple-ի և Asus-ի սմարթֆոններն ամենահեշտն է ինքնուրույն վերանորոգել լինում։ Վերանորոգելու համար Sony-ի սարքերն ինքնուրույն քանդել մասնագետներն ամենաքիչն են խորհուրդ տալիս։