OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Եվրոպան իր ընկերություններին և բնակչությանը 800 միլիարդ եվրո կհատկացնի էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար․ Reuters

Փտր 13, 2023 15:20
216

Եվրոպական կառավարությունները 2021 թվականի սեպտեմբերից 792 միլիարդ եվրո են ծախսել քաղաքացիներին և ընկերություններին տրամադրվող դրամաշնորհների և աջակցության համար ՝ փոխհատուցելու էներգակիրների գների կտրուկ աճը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով Bruegel վերլուծական կենտրոնի ուսումնասիրության տվյալներին։ Հետազոտության համաձայն՝ ԵՄ երկրները 681 մլրդ եվրո օգնություն են հատկացրել էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար, Մեծ Բրիտանիան ՝ 103 մլրդ եվրո, Նորվեգիան՝ 8,1 մլրդ եվրո։Գերմանիան հատկացրել է ամենամեծ օգնությունը ՝ գրեթե 270 մլրդ եվրո։ Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ֆրանսիան ծախսել են յուրաքանչյուրը մոտ 150 միլիարդ եվրո։

Մեկ շնչի հաշվով Լյուքսեմբուրգը, Դանիան և Գերմանիան ավելի շատ են ծախսել, քան մյուս եվրոպական երկրները։ Կառավարություններն իրենց աջակցության մեծ մասը կենտրոնացրել են էներգիայի մանրածախ գները զսպելու ոչ նպատակային միջոցառումների վրա, ինչպիսիք են բենզինի ԱԱՀ-ի իջեցումը կամ էլեկտրաէներգիայի մանրածախ գների սահմանափակումը: Եվրոպական երկրների կողմից էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի համար հատկացված ծախսերն այժմ համեմատելի են COVID-19-ից վերականգնման ԵՄ հիմնադրամի չափի հետ ՝ 750 միլիարդ եվրոյի չափով։