Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ
2,6 միլիոն դոլարի հնատիպ հրատարակություններ են գողացել
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Երևան-Նիցցա-Երևան՝ շաբաթական 2 անգամ
ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ
Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին
Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու. Նիկոլ Փաշինյան
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 02/05/24
Ութ լրատվամիջոց դատի է տվել OpenAI եւ Microsoft ընկերություններին
Մեծ Բրիտանիան մշակում է ԵՄ-ի ներդրումային հիմնադրամներին թույլատրելու ծրագրեր Brexit-ից հետո
Անգլիայի բանկը պատրաստ է իր տոկոսադրույքները կարգավորել
ԱՄՆ-ի շինարարական ծախսերը մարտին նվազել են
Աբու Դաբիի ԱԲ Presight ընկերությունը ձեռք է բերել AIQ տեխնոլոգիական վենչուրային բաժնետոմսերի մեծամասնությունը
Նորարարական ռազմավարություններ կայուն աճի համար. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
Աշխատանքից հաճույք ստանալու 5 ռազմավարություն. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
Աշխատանքի էվոլյուցիան և ապագան 21-րդ դարում. հոդվածը կարդացեք abnews.am կայքում
Spirit Aero-ն ասում է, որ ունի Boeing 737 MAX-ի մասերի պահանջարկը լուծելու նոր ծրագիր
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Huawei-ին և չինական այլ հեռահաղորդակցական ընկերություններին անլար սարքավորումների հավաստագրումը
Google-ը աշխատանքից ազատում է հարյուրավոր «հիմնական» աշխատակիցների, որոշ պաշտոններ տեղափոխում Հնդկաստան և Մեքսիկա

Tesla-ի Optimus ռոբոտը արդեն շապիկ է ծալում սեղանի վրա

Հնվ 16, 2024 17:17
35
ADS

Tesla ընկերության արտադրության Optimus մարդանման ռոբոտը նորանոր հնարավորություններ է ստանում. այժմ այն սովորել է շապիկ ծալել, ինչպես ցույց է տրված Իլոն Մասկի հրապարակած 30 վայրկյան տևողությամբ տեսանյութում:

Տեսանյութում ռոբոտի կատարած գործողությունները սովորական են մարդու համար, սակայն ռոբոտի համար դրանք բավականին բարդ են։ Optimus-ը սեղանի վրա դրված զամբյուղից վերնաշապիկ է վերցնում, դնում սեղանի վրա, մի փոքր հարթեցնում այն և ծալում փոքր ուղղանկյունի չափով։

Մարդանման ռոբոտի այս բոլոր շարժումներն իրականում մանրակրկիտ մտածված և նախապես ծրագրված գործողություններ են։ Հետևաբար, դրանք ցույց են տալիս ոչ թե ռոբոտի արհեստական բանականությունը, այլ հոդերի և վերջույթների ֆունկցիոնալությունը. ըստ մասնագետների՝ ձեռքերը ռոբոտների ամենաբարդ մասերից են, քանի որ դրանք պետք է բավականաչափ ամուր լինեն՝ զգալի ծանրության  բեռին դիմանալու համար, և միևնույն ժամանակ բավականաչափ ճշգրիտ՝ փխրուն առարկաների հետ խնամքով վարվելու համար։

Մեկնաբանություն