Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ChatGPT-ում նոր ֆունկցիա է ավելացվել

Ապր 28, 2023 12:53
70

OpenAI ընկերությունը նոր կարգավորումներ է ավելացրել արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտի ինտերֆեյսում, որը թույլ կտա օգտատերերին ջնջել զրույցի պատմությունը և ապահովել տվյալների արտահանման ավելի հարմար եղանակ: Ստարտափը նաև հայտարարել է ծառայության բիզնես տարբերակ (ChatGPT Business) թողարկելու մտադրության մասին, որը կներկայացվի առաջիկա ամիսներին,— գրում է News.am Tech-ը։

Ինչպես տեղեկացնում է Foxnews-ը, չատբոտն այսօր աշխատում է համեմատաբար վերջերս ներդրված GPT-4 լեզվական մեծ մոդելի հիման վրա, իսկ ծառայությունից այժմ օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ։ ChatGPT-ը լռելյայն կերպով պահպանում է և՛ օգտագործողի պատասխանները, և՛ արհեստական բանականության պատասխանները: Նոր կարգավորումները, սակայն, թույլ կտան 30 օր հետո ջնջել զրույցի պատմությունը: Ընդորում, տվյալները չեն օգտագործվի OpenAI-ի կողմից՝ լեզվական մոդելներին ուսուցանելու համար։

Ընկերության տվյալներով՝ կառավարման այս նոր տարրերը հասանելի կլինեն բոլոր օգտատերերին, և դրանց փուլային ինտեգրումն արդեն սկսվել է։ OpenAI-ը նշում է, որ կարգավորումները կարող են փոխվել ցանկացած պահի: Եթե ​​զրույցների պատմության պահպանման ֆունկցիան անջատված է, ապա դրանք կպահվեն միայն 30 օր, իսկ ջնջվելուց առաջ ըստ անհրաժեշտության մոնիտորինգի կենթարկվեն՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։

Բացի դրանից, ընկերությունն ավելացրել է բովանդակությունն արտահանելու ավելի պարզեցված հնարավորություն։ Ըստ OpenAI-ի՝ գործիքն օգտատերերին թույլ է տալիս արտահանել արհեստական ​​բանականության հետ զրույցների և հարակից ինֆորմացիայի պատճենները: Այս տվյալները նախկինում ևս հնարավոր էր արտահանել, բայց դա մի փոքր ավելի շատ ջանք ու ժամանակ էր պահանջում։

Միևնույն ժամանակ OpenAI-ը հայտարարել է, որ թողարկում է ChatGPT-ի բիզնես տարբերակը։ Ստարտափը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ կստանա չատբոտի այս տարբերակը ընդհանուր հասանելի մյուս տարբերակի համեմատ։ Այդուհանդերձ, ընկերությունը վստահեցրել է, որ ChatGPT-ի սովորական տարբերակում օգտատերերի ստեղծած տվյալները լռելյայն կերպով չեն օգտագործվի լեզվական մոդելների ուսուցման համար:

OpenAI-ը պարզաբանել է, որ բիզնես տարբերակը նախատեսված է «պրոֆեսիոնալների համար, որոնք իրենց տվյալների նկատմամբ ավելի շատ վերահսկողության կարիք ունեն, ինչպես նաև ընկերությունների համար, որոնք ցանկանում են կառավարել վերջնական օգտագործողի փորձառությունը»: