Ռուսական առցանց առևտրի շուկան հեղեղված է կեղծ ապրանքներով․ ո՞ր սեգմենտի ապրանքներն են հիմնականում կեղծ
Լուրեր |
Առցանց առևտրի ռուսական հարթակներում արտասահմանյան արտադրության էլեկտրոնիկայի կեղծված տարբերակների մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է և այժմ սմարթֆոնների և նոութբուքների սեգմենտում այն կազմում է առնվազն 30%, իսկ խելացի ժամացույցների դեպքում՝63%, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով IQ Technology իրավաբանական գործակալության տվյալները, որը պաշտպանում է Ռուսաստանում տեխնոլոգիական ապրանքանիշների շահերը։ Ընդորում, կեղծված ապրանքներից ամենատարածվածը Samsung-ի և Apple-ի արտադրության էլեկտրատեխնիկան է։ Առցանց առևտրի հարթակները կտրականապես համաձայն չեն ներկայացված վիճակագրության հետ,- գրում է News.am Tech-ը:
IQ Technology-ը փորձագետները վերլուծել են Ozon-ի, Wildberries-ի, Yandex.Market-ի, Sbermegamarket-ի և AliExpress-ի 15,000 անուն ապրանք և պարզել, որ 2022-ի հուլիսից մինչև 2023-ի հուլիսը կեղծ էլեկտրոնիկայի մասնաբաժինը ամենատարածված սեգմենտներում գրեթե կրկնապատկվել է, իսկ երբեմն էլ՝ ավելին։ Օրինակ, եթե դեռ 2022-ին կեղծ սմարթֆոնները կազմում էին մատակարարվող սմարթֆոնների 12%-ը, ապա այժմ կեղծ ապրանքների մասնաբաժինը հասել է 31%-ի։ Նման իրավիճակ է նաև նոութբուքների (22-ից դարձել է 31%), խելացի ժամացույցների (35-ից դարձել է 63%) և ականջակալների/բարձրախոսների (27-ից դարձել է 69%) սեգմենտում։ Կենցաղային տեխնիկայի ավելի փոքր ապրանքներն սկսել են ավելի ակտիվ վաճառվել. դրանց մասնաբաժինը 15-ից հասել է 34%-ի:
Ըստ IQ Technology-ի՝ սմարթֆոնների շրջանում ամենից հաճախ կեղծվում են Apple-ի, Samsung-ի և Xiaomi-ի արտադրանքները։ Թեև կեղծված տարբերակները նման են բնօրինակներին, դրանք տարբերվում են չափերով և այլ բնութագրերով, որպես կանոն, սարքերն ավելի ցածրորակ են, ունեն ավելի վատ սարքային մասեր և փաթեթավորում, իսկ կեղծ iPhone-ում iOS-ի փոխարեն օգտագործվում է Android-ը։ Հայտնի է, որ կեղծ տարբերակներ են արտադրվում, օրինակ, Պակիստանում, Չինաստանում, Հնդկաստանում։
Միևնույն ժամանակ, առցանց շուկաների ներկայացուցիչները պնդում են, որ իրենք հետևում են, որպեսզի կեղծ ապրանքներ չվաճառվեն իրենց հարթակներում և դրա համար նույնիսկ նեյրոցանցեր են կիրառում։ Օրինակ՝ Wildberries-ը պնդում է, որ գործարքները վերահսկվում են իրական ժամանակում, և նախքան գնման վերջնական որոշում կայացնելը, գնորդն իրավունք ունի ծանոթանալու ինչպես ապրանքների, այնպես էլ վաճառողների վարկանիշի հետ: AKIT ասոցիացիան, որի կազմում են մտնում Wildberries-ը, Ozon-ը, DNS-ը և այլ ընկերություններ, պնդում է, որ կեղծ ապրանքների մասնաբաժինը շուկաներում չի գերազանցում 0,1%-ը։
Ընդորում, որոշ հարթակներ հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։ Այնուամենայնիվ, շուկաներից մեկի անանուն ներկայացուցիչը պարզաբանել է, որ սպառողների իրավունքների մասին օրենքի փոփոխությունները, որոնք ընդունվել են 2018-ին, որոնք օրենքում ավելացրել են «համացանցում ապրանքների ագրեգատոր» հասկացության սահմանումը, արգելում են վաճառողների ապրանքների նկարագրությանը միջամտելը: «Եթե առցանց առևտրի հարթակը ապրանքի նկարագրության մեջ փոխի կամ հանի «բնօրինակ» բառը, ապա դրանով կստանձնի ապրանքի նկատմամբ պատասխանատվությունը, ինչը ոչ ոք չի ցանկանում անել»,- նրա խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը։
Պարբերականը նաև նշում է, որ եթե նախկինում հեղինակային իրավունքի սեփականատերերն իրենք էին շահագրգռված ապրանքանիշների պաշտպանությամբ և ակտիվորեն պայքարում էին կեղծիքների դեմ, ապա այժմ որոշ դեպքերում նման պաշտպանությամբ զբաղվող պարզապես չկա, քանի որ շատ ընկերություններ լքել են Ռուսաստանը, և կեղծ ապրանքներ վաճառողներն այլևս չեն վախենում դրանց կողմից հետապնդվելուց։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03 -
Հուսալիությունը՝ որպես ռազմավարություն. ավտոմոբիլային շուկայի վերջին տվյալները
2026/02/06/ 12:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․