ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին

Հլս 29, 2024 12:50
42

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր տնտեսական աճերը պայմանավորված էին ժամանակավոր գործոններով, որոնց դերն արագորեն կրճատվում է վերջին ամիսներին՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղմանը: Այս միտումն ակնկալվում է նաև գալիք ամիսներին:

Հիմնականում ոսկերչական գործունեության՝ ոսկու վերաարտահանման կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, եթե արտահանման և ներմուծման ծավալներից նվազեցնենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի (ըստ էության՝ ոսկու վերաարտահանման մասը) ծավալները, ապա կստացվի, որ արտահանման ծավալը նվազել է 15.6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 10.0%-ով: Սա բավական մտահոգիչ է, քանի որ մի կողմից՝ մատնանշում է ՀՀ արտահանման պոտենցիալի կորստի, մյուս կողմից՝ ներքին պահանջարկի նվազման մասին:

Պետական բյուջեի ցուցանիշները թերակատարվել են: Հարկային եկամուտներն էականորեն թերակատարվել են բյուջեով սահմանված պլանի նկատմամբ՝ բյուջեով հաստատված 1,304.2 մլրդ դրամի փոխարեն փաստացի կազմելով 1,187.6 մլրդ դրամ՝ 116.6 մլրդ դրամով պակաս: Բյուջեի ծախսերը ևս թերակատարվել են՝ շուրջ 130.0 մլրդ դրամով: Հատկանշական է, որ թերակատարումն արձանագրվել է ընթացիկ ծախսերի գծով, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 5.1 մլրդ դրամով: Վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտում մեծ ծավալով ծախսերի իրականացմամբ:

Վարկերի աճը շարունակում է մեծամասամբ պայմանավորված լինել սպառողական և հիփոթեքային վարկերի աճերով: 2024թ. սպառողական վարկերի աճի տեմպը բավական բարձր է եղել և վերջին ամիսներին շարունակել է արագանալ՝ հունիսին հասնելով 29.5%-ի: Միևնույն ժամանակ հիփոթեքային վարկերի աճը նույնպես բավական բարձր է՝ 22.5%: Այս աճերը մտահոգիչ են, քանի որ, փաստորեն, տնային տնտեսությունների պարտավորությունները (վարկերը) աճում են նրանց եկամուտներից (աշխատավարձ, դրամական փոխանցումներ և այլն) էականորեն ավելի բարձր տեմպով:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ