OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

2023-ին ՎԶԵԲ-ը տարածաշրջանում ակնկալում է տնտեսական աճի ավելի ցածր՝ 2,2% ցուցանիշ

Մյս 16, 2023 14:22
37

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարներ» թարմացված կանխատեսումը,- գրում է b24.am-ը։

Զեկույցի համաձայն՝ գազի բարձր գներով խթանված գնաճը եւ ֆինանսավորման խստացված պայմանները դանդաղեցնում են տնտեսական աճը զարգացող Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս:

«Կանխատեսվում է, որ 2023 թվականին երեք մայրցամաքում գտնվող՝ Բանկի գործունեության տարածաշրջաններում արտադրության ծավալը կաճի 2,2%-ով:

Ակնկալվում է, որ 2024 թվականին աճը կարագանա՝ հասնելով 3,4%-ի, գնաճային ճնշումների աստիճանաբար թուլացմանը զուգահեռ։

2023 թվականի համար ավելի ցածր ցուցանիշներ կանխատեսելու պատճառները հետեւյալն են․ Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի տնտեսական ազդեցությունը եւ տարվա վերջին սպասվող՝ վարկային պայմանների խստացումը, հարավային եւ արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում բարեփոխումների հետաձգումը եւ զարգացած տնտեսություններում զսպված աճի ազդեցությունը, ինչպես նաեւ կայուն գնաճը եւ ֆինանսավորման պայմանների խստացումը կենտրոնական Եվրոպայում եւ Բալթյան երկրներում։

2022 թվականին աճը նվազել է՝ հասնելով 3,3%-ի՝ 2021 թվականի 7,2%-ի համեմատ, որը գրանցվել էր նախքան Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ:

Այս տեխնիկական ռեցեսիան չորրորդն է ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանում 1990-ականների կեսերից ի վեր՝ նախորդ երեք անկումները գրանցվել էին 1997-98 թվականներին Ասիայում եւ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամերի, 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ Covid-19 համաճարակի ընթացքում»,- ասված է ՎԶԵԲ կանխատեսման մեջ։

Նշվում է, որ 2022 թվականի եռամսյակային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի վաղ գնահատականների հիմքում ընկած տվյալները դեռ նախնական են եւ կարող են վերանայվել։

«Գնաճը, հավանաբար, սկսել է նվազել, քանի որ էներգակիրների գները չափավոր են դարձել, սակայն մարտին ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում միջին ցուցանիշը դեռ կազմում էր 14,3%։

Իրավիճակը ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում

ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ Կենտրոնական Ասիայում աճը կայուն կլինի՝ 5,2%, 2023 թվականին եւ 5,4%՝ 2024 թվականին:

Ռուսական ձեռնարկությունների տեղափոխումը եւ նավթի արտահանման ավելացումը խթանում են տնտեսական աճը Ղազախստանում, մինչդեռ Մոնղոլիան շահում է հանքարդյունաբերության ընդլայնումից եւ Չինաստանի վերաբացումից։

«Ակնկալվում է, որ Կենտրոնական Եվրոպայում եւ Բալթյան երկրներում 2023 թվականին արտադրությունը համեստորեն կաճի՝ 0,5%-ով։ Ակնկալվում է, որ 2024 թվականին աճի ցուցանիշը կկազմի 2,9%։

Ակնկալվում է, որ Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում (բացառությամբ Ուկրաինայի) աճը կդանդաղի, քանի որ այն արտառոց գործոնները, որոնք 2022 թվականին խթանում էին տնտեսական ակտիվությունը, այժմ սահմանափակ են։ Կանխատեսվում է, որ տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, կաճի 1,9%-ով 2023 թվականին եւ 3,3%-ով՝ 2024 թվականին:

Ակնկալվում է, որ Ուկրաինայի տնտեսությունը համեստորեն կաճի՝ 1%-ով 2023 թվականին եւ 3%-ով՝ 2024 թվականին, քանի որ բիզնեսները հարմարվում են պատերազմական պայմաններին»,- ասված է զեկույցում։

Նշվում է, որ 2023թ.-ի աճի կանխատեսումները վերանայվել են Եվրամիության (ԵՄ) հարավ-արեւելյան երկրների տնտեսությունների համար՝ հենվելով եվրոգոտուն միանալու հեռանկարի վրա, որը կխթանի ներդրողների վստահությունը Բուլղարիայում, պետական ներդրումների ավելացումը Ռումինիայում եւ ավելի բարձր արդյունքների փոխադրման էֆեկտը Հունսատանում 2022 թվականի վերջին եռամսյակներում: Ակնկալվում է, որ տարածաշրջանը կաճի 2,3%-ով 2023 թվականին եւ 3%-ով՝ 2024 թվականին։

«Ակնկալվում է, որ հարավային եւ արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում արտադրության ծավալը կաճի 3,6%-ով 2023 թվականին եւ 4,4%-ով՝ 2024 թվականին:

Ակնկալվում է, որ 2023 թվականին Թուրքիայում տնտեսական աճը կդանդաղի՝ կազմելով 2,5%, իսկ 2024 թվականին՝ 3%: 2023 թվականի կանխատեսման վերանայումը դեպի նվազում արտացոլում է 2023 թվականի փետրվարի երկրաշարժերի ազդեցությունը, ինչպես նաեւ 2023 թվականի երկրորդ կեսին վարկերի տրամադրման սպասվող խստացումը»,- ասված է կանխատեսման մեջ։