Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար
Բացահայտվել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք․ՊԵԿ
Չինաստանում հողի վաճառքից եկամուտները նվազել են մինչև 10 տարվա նվազագույնը՝ խորացնելով բյուջեի դեֆիցիտը
Եթե փակվի Օրմուզի նեղուցը. իրական սպառնալիք Հայաստանի տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիացի թագուհու ադամանդե մատանին վաճառվել է 14 միլիոն դոլարով
Նավապետ Կուկի՝ 250 տարի առաջ խորտակված նավը գտել են ԱՄՆ ափերի մոտ
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել

Նավթից թանկ. ինչպես ջրի սակավությունը կդառնա 21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից մեկը

Մրտ 30, 2022 13:09
471

Քաղցրահամ ջրի սակավությունը գլխավոր սպառնալիքներից մեկն է, որին մարդկությունը կբախվի շատ մոտ ապագայում, ասվում է WEF-ի գլոբալ ռիսկերի տարեկան զեկույցում: Մտահոգություն է առաջացնում նույնիսկ քաղցրահամ ջրի պակասի փաստը, որը համեմատաբար բարեկեցիկ երկրում ապրող շարքային քաղաքացին դեռ կարևորում է միայն կոմունալ ծառայությունների համար վճարելիս կամ սուպերմարկետից շշալցված ջուր գնելիս։

Սակայն դա կաորղ է կործանարար հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար։ Հետևանքներից կարող են լինել ՝  զինված հակամարտություններ և սոցիալական կատակլիզմներ, զանգվածային միգրացիա ջրի սակավությամբ տառապող շրջաններից, կլիմայի փոփոխություն։ Մենք անձամբ կարող ենք այդ ամենի ականատեսը լինել։Շատ փորձագետների կարծիքով՝ ջրային ռեսուրսների ճգնաժամն իսկապես գլոբալ կդառնա մինչև 2040-2050 թվականները, այսինքն՝ ընդամենը 20-30 տարի հետո, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի կառուցվածքային փոփոխությունների աշխարհում, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության մեջ։

Թվում է, թե ջուրը պետք է բավարար լինի բոլորի համար, բայց դրա պակասի պատճառով տուժում է մոտ 4 միլիարդ մարդ, այսինքն՝ համաշխարհային բնակչության գրեթե կեսը։ Քաղցրահամ ջրի սահմանափակ հասանելիության խնդրին բախվում են ոչ միայն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, այլև Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի, Կորեայի, Ավստրալիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի և նույնիսկ հյուսիսային շրջանների բնակիչները։ Այնուամենայնիվ, նույնիսկ քաղցրահամ ջրի պակաս չունեցող երկրներում առկա ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման և ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի դեգրադացիայի պատճառով դրա աղտոտման մեծ հավանականություն կա։

Քաղցրահամ ջուրը, օգտագործվում է ոչ միայն բնակչության անձնական կարիքները հոգալու համար. այն կազմում է սպառված ջրի ընդհանուր ծավալի ընդամենը 8%-ը։ Շոշափելի մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը (մոտ 60%) և արդյունաբերությանը (մոտ 30%)։ Ըստ Համաշխարհային բանկի փորձագետների ՝ մեկ մեքենա արտադրելու համար միջինում պահանջվում է մոտ 150,000 լիտր ջուր, իսկ 1 բարել նավթ (159 լիտր) արտադրելու համար՝ 7,000 լիտր։ 1 մլն կՎտ հզորությամբ ՋԷԿ-ը տարեկան սպառում է ավելի քան մեկ խորանարդ մետր ջուր, իսկ նույն հզորության ատոմակայանը ՝ առնվազն 1,6 խմ։ Մեկ տոննա պողպատի արտադրության համար ջրի միջին սպառումը առնվազն 20 խմ է։

Վերջին հարյուր տարիների ընթացքում համաշխարհային ջրի օգտագործումը աճել է վեց անգամ և շարունակում է անշեղորեն աճել՝ աճելով տարեկան մոտ 1%-ով՝ պայմանավորված այնպիսի գործոններով, ինչպիսիք են ժողովրդագրական աճը, տնտեսական զարգացումը և սպառման ձևերի փոփոխությունը: