Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Կառուցապատման թույլտվությունները 4 մարզում կտրամադրվեն e-permits.am էլեկտրոնային համակարգի միջոցով

Մրտ 5, 2024 18:20
53

Կառուցապատման թույլտվությունների ստացման ողջ գործընթացը հանրապետության 4 մարզում 2024թ․ մայիսի 1-ից կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը փետրվարի 29-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով ընդլայնվում է e-permits.am էլեկտրոնային համակարգի կիրառությունը։

Այսպիսով՝ նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման գործընթացում ներգրավված պետական, համայնքային մարմինների և մատակարար կազմակերպությունների հետ կապը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կիրականացվի էլեկտրոնային e-permits.am հարթակում՝ «մեկ պատուհան» սկզբունքով։ Արդյունքում՝ կկրճատվի վերջիններիս հետ կառուցապատողների շփումը, պահանջվող ժամանակը, կապահովվի գործընթացների թափանցիկությունը, ինչպես նաև կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման հետ կապված առկա խնդիրները։

Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգ և կծառայի որպես շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան:

Սահմանված ընթացակարգի շնորհիվ առցանց եղանակով հասանելի կլինեն ներգրավված կառույցների համաձայնեցումները, տուրքերի վճարումները կկատարվեն էլեկտրոնային եղանակով, ինքնաշխատ եղանակով կստուգվեն մուտքագրվող տվյալները, կապահովվի տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանների միջև կապը, կօգտագործվեն առցանց քարտեզներ և այլն։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից e-permits.am համակարգը պիլոտային կարգով արդեն գործարկվում է Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում։ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը քաղաքաշինական թույլտվությունների գործընթացը Հայաստանում ամբողջությամբ իրականացնել էլեկտրոնային միասնական հարթակում։