Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

ԱրարատԲանկը «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու

Նյմ 8, 2024 16:01
40

Հավատարիմ իր սոցիալական պատասխանատվությանը՝ ԱրարատԲանկը միանում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության նախաձեռնությանը՝ աջակցելով Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը:

Որպես նոյեմբերի 18-ին կայանալիք բարեգործական համերգի գլխավոր հովանավոր՝ Բանկն իր ներդրումն է բերում հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված այս յուրահատուկ նախագծին, որի նպատակն է ստեղծել 100 հեկտար անտառային տարածք:

«Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն միավորում է մշակութային ժառանգության պահպանումն ու բնապահպանական արժեքների ստեղծումը: Որպես «Իմ անտառ Հայաստան»-ի երկարամյա գործընկեր՝ մենք հետևողականորեն նպաստում ենք Հայաստանի անտառապատմանը, և այս նախաձեռնությունը դառնում է մեր համագործակցության հերթական նշանակալի փուլը:

Հատկանշական է, որ Ազնավուրի 100-ամյակի առթիվ մենք ստեղծում ենք կենդանի, աճող հուշարձան, որը տարեցտարի կընդարձակվի ու կծաղկի՝ խորհրդանշելով մեծ արվեստագետի անմահ ժառանգությունը: Համոզված եմ, որ այս դաշնամուրային երեկոն կդառնա կարևոր քայլ մեր հավակնոտ նպատակի՝ 100 հեկտար կանաչ հուշարձանի հիմնման ճանապարհին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Շառլ Ազնավուրը միլիոնավոր մարդկանց սրտերում է Հայաստանում, Ֆրանսիայում և աշխարհում ամենուր, և մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բոլորին մասնակցել նրա անունը կրող անտառի ստեղծմանը։ Այն կդառնա նրա անվան, նրա լեգենդար երգերի հավերժության, մեր երկրին ու մեր մոլորակին սատարելու խորհրդանիշը։ Մենք շնորհակալ ենք «Ազնավուր» հիմնադրամին և ԱրարատԲանկին արագ արձագանքի և առատաձեռն աջակցության համար», — նշեց «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը։

«Շառլ Ազնավուրը պարզապես արտիստ չէր, նա ապրում էր համամարդկային ցավերով, որոնք մշտապես արտացոլվում էին իր երգարվետում և հարցազրույցներում։ Այդպես, «Մոլորակը մեռնում է» (La terre meurt) երգում Շառլ Ազնավուրն անդրադառնում է մարդկանց կողմից Երկրի աղտոտմանն ու բնապահպանական այլ խնդիրների։ Որպես նրա արժեքները կրող և տարածող՝ «Ազնավուր» հիմնադրամում մենք համոզված ենք, որ բնապահպանական նախաձեռնություններն անչափ կարևոր են ու հրատապ։ Մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնման գաղափարը և արեցինք առաջին ներդրումը։ Լիահույս ենք, որ այլ կազմակերպություններ և անհատներ ևս կմիանան», — ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

«ԱրարատԲանկի աջակցությունը չի սահմանափակվի միայն համերգի հովանավորությամբ: Հավատարիմ մնալով մեր կորպորատիվ մշակույթին՝ մենք ներգրավելու ենք նաև մեր աշխատակիցներին, որոնք անձամբ կմասնակցեն ծառատնկման աշխատանքներին: Սա մեզ համար ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլ նաև յուրաքանչյուր աշխատակցի անձնական ներգրավվածության հնարավորություն՝ հանուն կանաչ ապագայի», — նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին: Հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա հատուկ ծրագրով, որը ներառում է Գեորգի Գյուրջիևի և Լեոշ Յանաչեկի ստեղծագործություններ, Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս առիթի համար գրված «Անտառի առեղծվածը» նոր ստեղծագործությունը, ինչպես նաև Ազնավուրի երգերի դաշնամուրային իմպրովիզացիաներ: