ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Օգս 24, 2024 14:27
42

Շատերի համար American Express քարտը դիտվում է որպես հաջողության նշան: Բայց Եվրոպայում քարտապանները լավ գիտեն, որ խոշոր քաղաքներից դուրս Amex-ը հաճախ մերժվում է մանրածախ առևտուր կատարելիս:

Այդ ձախողումները քողարկելու համար վարկային քարտերի համաշխարհային հսկան հիմնականում շեշտադրում է անում երիտասարդների վրա՝ գովազդային արշավներում ներգրավելով համաշխարհային փոփ աստղերի. Gen Z-ը և Millennials-ն այժմ ձեռք են բերում Amex-ի քարտերի 68%-ը: Երիտասարդ գնորդներին հիմնականում գրավում են տրամադրված ժամանցային արտոնությունները՝ ընթրիքներ, ճանապարհորդություններ և այլն:

Amex-ն այժմ ընձեռում է այդ հնարավորությունները՝ մեծ ուշադրություն դարձնելով զվարճանքի ոլորտին: Ավելի երիտասարդ լսարանի ներգրավման նպատակն American Express-ի այն կանխատեսումն է, որ ապագայում, երիտասարդների եկամտի աճին զուգընթաց, նրանք կշարունակեն օգտագործել Amex քարտերը հետագա տարիներին:

Սպորտային ապրանքներ արտադրող Amer Sports-ը գերազանցել է ակնկալիքները իր եկամուտների մասով՝ գրանցելով բաժնետոմսերի մինչև 15% աճ: Amer Sports-ը ներառում է սպորտային հանդերձանքի 10 ապրանքանիշ, այդ թվում նաև Salomon-ը, Louisville Slugger-ը և Wilson-ը:

Ըստ ընկերության, իր՝ վերնահագուստ արտադրող Arc’teryx ապրանքանիշի պահանջարկը զգալիորեն բարձրացել է չինացի սպառողների կողմից, և երկրորդ եռամսյակում վաճառքներն ավելացել են 16%-ով: Ըստ ղեկավարության՝ Wilson ապրանքանիշի վերջին անկումը փոխհատուցվել է Ռոջեր Ֆեդերերի և Քեյթլին Քլարկի հետ կնքված գործարքներով:

Wilson ապրանքանիշը, որը հայտնի է իր բասկետբոլի և թենիսի հանդերձանքով, վերականգնվում է տևական անկումից հետո: Բացի այդ, ընկերությունը թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետ համատեղ սկսել է վաճառել RF կոչվող հավաքածուն, որը ներառում է թենիսի ռակետներ, պայուսակ և այլ աքսեսուարներ:

Չինական տեխնոլոգիական հսկա Baidu-ն հայտարարել է, որ տնտեսության դանդաղումը ազդում է գովազդատուների ծախսերի վրա: Baidu-ի առցանց մարքեթինգային բիզնեսը, որն ապահովում է ընկերության եկամուտների մեծ մասը, նվազել է 2%-ով՝ հասնելով 19.2 միլիարդ յուանի:

Անկումը արտացոլում է Չինաստանի տնտեսության վիճակը, որը դեռևս վերականգնվում է անշարժ գույքի շուկայի անկումից հետո, ինչը գովազդատուներին դրդում է խնայել իրենց բյուջեն: Թեև երկրորդ եռամսյակում ընկերության զուտ եկամուտը նվազել է 8%-ով և կազմել 7.4 մլրդ յուան, այն գերազանցել է վերլուծաբանների կողմից կանխատեսված 6.45 մլրդ յուան ցուցանիշը: Baidu-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 21-ի դրությամբ կազմում է 90 ԱՄՆ դոլար:

Xiaomi Corp-ը հաղորդել է երկրորդ եռամսյակի համար սպասվածից ավել եկամուտի մասին՝ առաջին անգամ բացահայտելով ավտոմոբիլային բիզնեսից ստացված օգուտի չափը՝ 6.2 միլիարդ յուան (869.2 միլիոն դոլար): Xiaomi-ն սկսել է իր SU7 էլեկտրական մեքենաների առաքումը ապրիլի սկզբին:

Երկրորդ եռամսյակում ընկերությունը մատակարարել է 27,307 էլեկտրոմոբիլ: Հունիսին ավարտված եռամսյակի ընթացքում Xiaomi-ի եկամուտն աճել է 32%-ով՝ հասնելով 88.9 մլրդ յուանի՝ գերազանցելով վերլուծաբանների կողմից կանխատեսված 85.8 մլրդ յուանը: Xiaomi-ին Չինաստանում զբաղեցնում է սմարթֆոնների ամենամեծ շուկան, որոնց վաճառքները ևս ավելացել են 16.5%-ով:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից