OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Հայաստանի ներմուծման շուկայի դինամիկան՝ 2024թ․-ին․ որոնք են առաջատար երկրները

Օգս 8, 2024 16:42
35

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10․48 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 86.54%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 369.70%-ով կամ 5․55 մլրդ դոլարով և կազմել 7․05 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 67.25%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 442․8 մլն դոլար, -1.04% կամ -4․6 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.23%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 345․7 մլն դոլար, -31.43% կամ –158․4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 3.30%-ը։

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հունիսին

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 273․18 մլն դոլար, -7.13% կամ -20․97 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 2.61%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 233․02 մլն դոլար, -25.36% կամ -79․2 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.22%-ը։

ԱՄՆ-ն վեցերորդն է՝ 201․4 մլն դոլար, -58.51% կամ -283․9 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 1.92%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 201․05 մլն դոլար, -32.89% կամ -98․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 1.92%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 155․9 մլն դոլար, -3.15% կամ -5․08 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.49%-ը։

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հունիսին

Իններորդը Նիդերլանդներն է՝ 99․3 մլն դոլար, +9.91% կամ +8․96 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 0.95%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 61․01 մլն դոլար, -15.00% կամ -10․8 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0.58%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 13․54%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 340.48%-ով և կազմել 7․16 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 353.53%-ով և կազմել 7․11 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 18.46%-ով և կազմել 922․94 մլն դոլար։

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հունիսին

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 6․957 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +4.8 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 693․1 մլն դոլար՝ -11․7%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 270․1 մլն դոլար՝ -7%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 205․8 մլն դոլար է՝ -43․9%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 195․96 մլն դոլար՝ -35․3%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 165․7 մլն դոլար՝ -3․2%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 64․42 մլն դոլար՝ -15․3%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 57․64 մլն դոլար՝ +10․6%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 55․6 մլն դոլար՝ -29․4%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 50․64 մլն դոլար՝ -77․2%։

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հունիսին