Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

ՏՏ ոլորտի վիճակը Հայաստանում. ինչու են մասնագետներն արտագաղթում

Օգս 24, 2024 12:08
61

Խորհրդային տարիներին Հայաստանը հանդիսանում էր ծրագրային ապահովման, էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության կարևոր կենտրոն՝ հիմքեր ստեղծելով անկախությունից հետո ՏՏ ոլորտի զարգացման համար։

Այս հիմքին գումարվել է նաև որակյալ մասնագիտական ռեսուրսը, ինչը նպաստել է ոլորտի աճին։ Տարիների ընթացքում բազմաթիվ ընկերություններ ակտիվացան այս ոլորտում, ինչը բարձրացրեց ՏՏ ոլորտի կարևորությունը երկրի տնտեսության համար։

Հայաստանի կառավարությունը, նկատելով համաշխարհային մակարդակում տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը, այդ ոլորտը հռչակեց տնտեսության գերակա ուղղություն։ ՏՀՏ ոլորտը նշանակալի տեղ է զբաղեցրել Հայաստանի տնտեսության մեջ, բայց 2022 թվականին ոլորտը նոր խթան ստացավ, երբ բազմաթիվ ռուսաստանցի ծրագրավորողներ տեղափոխվեցին Հայաստան՝ իրենց հետ բերելով նաև ընկերությունները։

Սակայն այս ներհոսքը ստեղծեց լրացուցիչ մրցակցություն հայ մասնագետների համար։ Դրանից հետո, դրամի արժևորման պատճառով, ՏՏ ընկերությունները սկսեցին բախվել նոր խնդիրների, քանի որ իրենց եկամուտները, որոնք հիմնականում ստացվում են դոլարով, ավելի քիչ էին արժենում դրամով։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմեցին կառավարությանը՝ աջակցության ակնկալիքով, բայց կառավարությունը միայն ամիսներ անց որոշեց որոշակի աջակցություն տրամադրել, որը ոչ բոլոր ընկերությունների համար էր օգտակար։ Տեղի խնդիրն այն էր, որ աջակցությունը երկարաժամկետ նպատակներին չէր համապատասխանում, ինչը հանգեցրեց որոշ ընկերությունների փակվելուն։

Բացի այդ, հարկային համակարգը ավելի ծանրաբեռնեց ոլորտը, քանի որ շրջանառության հարկը ՓՄՁ–ների համար 2025 թվականին կբարձրանա 5%-ից մինչև 10%։

ՏՏ ընկերությունների համար սահմանված շահութահարկի արտոնությունները աստիճանաբար դադարել են, իսկ եկամտահարկը կբարձրանա 20%-ի։ Այս փոփոխությունները վերացնում են ՏՏ ոլորտում գործելու նախապատվությունները Հայաստանում, ինչը ստիպում է ընկերություններին արտագաղթել այլ երկրներ՝ Վրաստան, Կիպրոս կամ ԱՄԷ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ են առաջարկվում։

Արդյունքում, 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերությունների թիվը 3000-ով ավելացել է՝ հասնելով 8180-ի, մինչդեռ Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունների թիվը նվազել է 5163-ից մինչև 1174։

Հայաստանից ոչ միայն ռուսաստանյան մասնագետներն են հեռացել, այլև տեղի մասնագետների արտահոսք է տեղի ունենում, և ներդրումները կրճատվում են։ Եթե այս անկումը շարունակվի, կարող ենք վերջնականապես կորցնել ՏՏ ոլորտի ներուժը։ Հիմա անհրաժեշտ է, որ իշխանությունները մշակեն նոր ծրագիր՝ ոլորտի վերականգնման և խթանման համար, այլապես ապագայում վերականգնումը կլինի ավելի դժվար։

«Փաստ» օրաթերթ