Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Կոնվերս Բանկն առաջարկում է լայն ծածկույթով բանկային ծառայությունների փաթեթներ

Փտր 20, 2024 13:28
61

Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան և օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով:

«Neo, Ultra և Elite փաթեթների շրջանակներում Կոնվերս Բանկն առաջարկում է հիմնական, կից և երկրորդ միջազգային վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, Visa վիրտուալ քարտ/քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն՝ միասնական փաթեթում և միասնական սակագնով: Փաթեթի տրամադրման, ինչպես նաև տեղեկանքների, գրությունների, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների համար վճարներ նախատեսված չեն:»,-ասել են Բանկում:

Հիմնական, երկրորդ, կից վճարային քարտ/երի տեսակը, անվճար կանխիկացման և վարկավորման սահմանաչափը պայմանավորված են փաթեթի սակագնային պլանով:

Պայմանավորված Neo, Ultra և Elite փաթեթներից յուրաքանչյուրի սակագնային պլանով՝ հաճախորդներին կառաջարկվի նաև արտասահմանյան ուղևորությունների ընթացքում աջակցության ապահովագրություն՝ տարեկան 30 օր տևողությամբ, 10% զեղչված սակագնով անհատական դեպոզիտային պահատուփի վարձակալում: Պրեմիում դասի Visa քարտապանները կկարողանան օգտվել նաև այդ համակարգի հատուկ առաջարկներից:

Այս պահին ծառայությունից կարելի է օգտվել՝ այցելելով ցանկացած մասնաճյուղ:

Առաջիկայում բանկային ծառայությունների փաթեթների թիվը կավելանա, իսկ բաժանորդագրությունը հասանելի կդառնա նաև Converse Mobile հավելվածում:

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-511-211:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: