2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 3490 բռնի տեղահանված

Նյմ 14, 2023 19:43
67

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում աշխատանքային պայմանագիր է կնքվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2384 անձի հետ։ Նոյեմբերի 14-ի դրությամբ միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, հաշվառվել է 3490 անձ, որից 3035-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ։ Այդ թվից 1336 հոգի ուղեգրվել է տարբեր գործատուների մոտ։

ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Սարգսյանը նշեց, որ միասնական սոցիալական ծառայության գրասենյակում այս պահին գրանցված է 10445 թափուր աշխատատեղ տարբեր մարզերից և տարբեր գործատուների կողմից։ Այդ աշխատատեղերի վերաբերյալ քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ e-work.am և workforall.am կայքերի «Գտիր աշխատանք» բաժնում, որտեղ ավելի մանրամասն տեղեկատվություն է ներկայացված աշխատատեղերի բաշխվածության, աշխատավարձերի չափերի, աշխատաժամերի և այլ մանրամասների մասին։

Քաղաքացիները կարող են նաև դիմել տարածքային գրասենյակներ և ավելի մանրամասն ծանոթանալ պայմանների հետ։ Տարածքային կենտրոններում նախարարության մասնագետներն անհրաժեշտության դեպքում կուղղորդեն մարդկանց համապատասխան գործատուների մոտ՝ ըստ նրանց պահանջների։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը UNDP կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է փորձնական ծրագիր, որն ի սկզբանե ընդգրկելու էր շահառուների երեք խումբ՝ 18-30 տարեկան չաշխատող և սովորող երիտասարդներ, 30-40 տարեկան կանայք և սոցիալական նպաստ ստացողներ։ Բայց իրադարձությունների զարգացման հետևանքով ավելացել է ևս մեկ թիրախային խումբ՝ ի դեմս ԼՂ-ից բռնի տեղահանվածների։ Ծրագրով նախատեսված է տարբեր մասնավոր գործընկերների միջոցով իրականացնել զբաղվածության ծրագրեր, որոնք ունեն ուսուցման, վերապատրաստման և աշխատանքի տեղավորման բաղադրիչներ»,- տեղեկացրեց փոխնախարարը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին քննարկման փուլում են երկու ծրագրեր, որոնց շահառուներն առաջին հերթին բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են։

«Ծրագրերից մեկը վերաբերում է ուսուցմանն ու վերապատրաստման կամ պրակտիկայի ձեռքբերման միջոցով աշխատանքի տեղավորմանը։ Պետությունը մասնակցում է կրթության ծախսերի, կրթաթոշակի կամ փորձարարության ժամանակահատվածում աշխատավարձի ծախսերի փոխհատուցմանը, իսկ հետագայում նախատեսվում է նաև գործատուի հարկերի որոշ չափով փոխհատուցում։  Իսկ երկրորդ ծրագիրն ավելի շատ ուղղված է ինքնազբաղվածությանը, որում կա բիզնես վարելու և համապատասխան հմտություններ դրսևորելու պարտադիր պահանջ։ Լավագույնները կֆինանսավորվեն պետության կողմից։ Երևանում ծրագրերից մեկի իրականացման դեպքում այն կֆինանսավորվի մոտ երկու միլիոն դրամի չափով, իսկ մարզերում՝ չորս միլիոն դրամի չափով»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր նաև միջազգային ու տեղական գործընկերների միջոցով։ Նախարարությունն այս պահին մշակում է զբաղվածության ռազմավարությունը, ինչի հիման վրա կիրականացվեն նոր ծրագրեր, որոնց շնորհիվ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կգտնեն նոր աշխատանք։