Ինչպես գտնել լավ աշխատանք առանց մեծ փորձի․ գործատուների համար կարևոր գործոնները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատանքից մեծ եկամուտ՝ առանց ղեկավար դառնալու. կարիերայի թաքնված ուղիները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների վաճառքի գլոբալ պատկերը․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել շուկայում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես են բաշխվել բանկային վարկերը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում 2024-ի ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանի արտաքին առևտրային հավելուրդը հունվարին նվազել է մինչև 4.5 մլրդ դոլար
Ինչու են փորձագետները նախազգուշացնում AI-ի չափից շատ օգտագործման ռիսկերի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Honda-ն 3-րդ եռամսյակում ավելացրել է գործառնական շահույթը 4.6%-ով
Firdus Prime Residence բնակելի համալիրը նշեց «Տանիքի տոնը»․ դիտեք ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում անսպասելիորեն աճել է 0.1%-ով
Շրի Լանկայում 22 մլն բնակչություն կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
Հարկային նոր արտոնություն. ովքեր կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը հունվարին աճել է 18%-ով
2024-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանյան 70,088 կազմակերպությունում գրանցված է 786,970 աշխատակից
Ռուսական շուկան ակտիվանում է․ ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 39.2%-ով
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 134 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
2024 թվականին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
ԱՄԷ-ն կճանաչի հայկական վարորդական վկայականները
Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 մլրդ դրամի ներդրում
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում

Հոկտեմբերի 4. գլոբալ բիզնես վիճակագրության ամփոփում

Հկտ 4, 2023 13:44
111
ADS

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.02%-ով և կազմել 89.16 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.94%-ով և կազմել 90.84 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.01%-ով և կազմել 1835.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.24%-ով և կազմել 21.19 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.90%-ով և կազմել 869.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 2290.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.03%-ով և կազմել 8006.50 դոլար, կապարի գինը նվազել է 2.55%-ով և կազմել 2118.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 18728.00 դոլար, անագի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 23854.00 դոլար, ցինկի գինը նվազել է 4.43%-ով և կազմել 2502.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.29%-ով և կազմել 33002.38 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.37%-ով և կազմել 4229.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.87%-ով և կազմել 13059.47 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.06%-ով և կազմել 15085.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 6997.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 7470.16 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 993.74 կետ: