Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս
Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է
Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է
Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից

4․165․643 դրամ՝ SIA Հայաստանին․ Արեն Մեհրաբյան հիմնադրամը՝ Մի դրամի ուժի օգոստոսի շահառու

Օգս 7, 2024 15:36
99

4․165․643 դրամ․ սա «Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա արդյունքն է, որն ամբողջությամբ փոխանցվելու է Impact Hub Yerevan-ի՝ մեր երկրում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։

IDBank և Իդրամ ընկերություններից տեղեկացնում են, որ օգոստոսի շահառուն «Արեն Մեհրաբյան» հիմնադրամն է՝ հիդրոպոնիկ համակարգերի միջոցով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի արդիականացմանն ու հզորացմանն ուղղված ծրագրով։ 

IDBank-ի և Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի հետ սա «Մի դրամի ուժի» թվով երկրորդ համագործակցությունն է։ «Հատկանշական է, որ մեր նախորդ համագործակցությամբ նպաստել էինք Արեն Մեհրաբյան հիմնադրամի կրթական ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքն է նաև ներկայիս ծրագիրը։

Այսինքն այն տղաները, որոնք մասնակցել էին հիմնադրամի կրթական դասընթացներին, ստացել աշխատանք, այսօր արտադրում են հիդրոպոնիկ սարքավորումներ, որոնք իրենց հերթին Նոյեմբերյանում ծառայելու են համայնքային զարգացմանն ու կենսական նշանակության խնդիրներ են լուծելու․ հայտնի է, որ այս տարածքներում գյուղացին արոտավայրի խնդիր ունի։ Այս ծրագրով մեկ տարվա ընթացքում հսկայական ներդրում կիրականացվի, և մենք ուրախ ենք, որ մի դրամի ուժը հենց այս ծրագրին է ուղղվելու», — նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

«Հայաստանի գյուղական համայնքներում հիդրոպոնիկ համակարգերի ներդրումը կնպաստի ոչ միայն կայուն գյուղատնտեսությանն ու համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը,  այլ նաև կխթանի մարդկանց մտածելակերպի փոփոխմանը՝ ստեղծելով էժան, որակով, էկոլոգիապես մաքուր, շահութաբեր գյուղատնտեսական մթերք։ Այս ծրագիրն ուղղված է նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։

«Մի դրամի ուժի» հետ այս համագործակցությունը  հնարավորություն է ընձեռում  իրագործել մեր հայրենիքի համար կարևոր ևս մեկ ծրագիր», — նշում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Սաթիկ Նաիրյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին միանալու համար շատ բան անելու կարիք չկա․ ընդամենը կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 22․000 վաճառակետերում՝ ակնթարթային կերպով կատարելով Ձեր ֆինանսական գործարքները։

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ