Ժամը 10-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88.780 անձ
4 օրով դադարեցվելու է երթեւեկությունը Լեւանի լեռնանցքի թունելով եւ Պուշկինի լեռնանցքի թունելով
Արցախի վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ
ԿԸՀ-ն հաստատել է նորընտիր ավագանու կազմը
1 մլրդ դրամ է հատկացվել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման համար
Wildberries-ն էլեկտրական գործիքներ է վաճառում՝ սեփական ապրանքանիշով
Աշխարհահռչակ Anonymous հաքերային խումբը կոտրել է Ադրբեջանի պետական կայքերը
Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար
SWIFT-ը միջազգային վճարումներում դոլարի մասնաբաժնի ռեկորդային աճ է արձանագրել
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում դառնալ արյան դոնոր
2024-ին ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը. ՊԵԿ
2024-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 48,4 տոկոսը, դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 3,2 տոկոսը
2024-ի բյուջեում հարկային եկամուտները կաճեն 15,4 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 22 տոկոսով. նախարար
Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը
Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել
Մեկ օրում բացահայտվել է 43 հանցագործության դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 27 մարդ
Նորքի այգիներում անշարժ գույքը կօտարվի մոտ 88 մլն դրամով. այնտեղ կկառուցվի ժամանցի եւ հանգստի գոտի

ՀԿԵ. Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից

Հնս 7, 2023 18:30
17
ADS

Հունիսի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները,- գրում է b24.am-ը։

Կողմերը պայմանավորվել են նաև  ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին։

Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղով երթևեկությունը կսկսվի հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից: Գնացքը կշարժվի երկու օրը մեկ հաճախականությամբ։ Ընդ որում, ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքը:

Բացի այդ, կողմերը քննարկել են 2023 թվականի 5 ամիսների ընթացքում “ՀԿԵ” ՓԲԸ-ի և  «Վրացական երկաթուղի» ընկերության  փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքների գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն:

2022 թվականի աշխատանքի արդյունքներով երկաթուղային տրանսպորտով Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է արտահանվել 451 հազար տոննա բեռ, Հայաստանից ներկրված բեռի ծավալը կազմել է 906 հազար տոննա ։ Նշված ժամանակահատվածում Վրաստանում գործող բեռնափոխադրողները ՀԿԵ ՓԲԸ-ի հաճախորդներին առաքել են 86,4 հազար տոննա բեռ (քվարցային ավազ, կրաքար, ամոնիումի նիտրատ, կլինկեր):

Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել աշխատանքը բեռնատար վագոնների շրջանառության կրճատման, արագության բարձրացման, ճկուն սակագնային քաղաքականության կիրառման միջոցով երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրումների լրացուցիչ ծավալների ներգրավման և բեռների առաքման արագության  բարձրացման ուղղությամբ:

Մեկնաբանություն