2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Հայկական ընկերություններն ամրապնդում են իրենց դիրքերը ռուսական շուկայում

Փտր 8, 2023 12:50
127

Հայկական պահածո, կաթնամթերք, հյութեր, չրեղեն, գինի և կոնյակ “made in Armeni”-ն ընդլայնում է և ամրապնդում իր դիրքերը ռուսական շուկայում: Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում սննդամթերքի և ըմպելիքների խոշորագույն Պարենային ապրանքների ցուցահանդեսին, այս տարի հայկական մասնակցությունն աննախադեպ է իր ծավալներով: Ցուցահանդեսին հայ արտադրողները ներկայանում են ազգային միասնական մեծ տաղավարով` 250 քառակուսի մետր, 28 ընկերություն:  Այս կերպ ներկայացել են առաջին անգամ:  Տաղավարում ներկայացված է սննդարդյունաբերության մոտ 90 տոկոսը: Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերությունների մեծ մասը ռուսական շուկայում ներկայացված է արդեն վաղուց, սակայն սա լավ հնարավորություն է ընդլայնելու գործընկերային կապերը, պետական աջակցությամբ ռուս գնորդին ներկայացնելու իր ապրանքանիշը և արտադրանքի տեսականին: Ազգային տաղավարով են ներկայանում նաև հայկական գինիները ՝ մոտ 20 գինեգործական ընկերություն:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենն  ասել  է,  որ  անցած տարի արտահանումը ավելացել է 51 տոկոսով, հիմնականում ռուսական շուկա: Սա վկայում է, որ հայկական գինիներն Ռուսաստանում  արդեն ճանաչված ու պահանջված են: