Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Fitch-ը Ուկրաինայի երկարաժամկետ վարկանիշն իջեցրել է մինչև «C» մակարդակ

Հլս 23, 2022 13:39
60

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ արտարժույթի դեֆոլտի վարկանիշը CCC-ից մինչև C,- հայտնում է գործակալությունը։

Ինչպես հայտնում է Fitch-ը, Ուկրաինայի ՝ արտաքին պարտքի վճարումը երկու տարով հետաձգելու խնդրանքով, երկրում սկսվել է դեֆոլտի նման գործընթաց։ Բացի այդ, գործակալությունը ակնկալում է, որ Ուկրաինան կպահանջի ավելի լայն առևտրային պարտքի վերակառուցում, սակայն այդ գործընթացի ժամկետները մնում են անորոշ: Այս իրավիճակը վկայում է Ռուսաստանի հետ ձգձգվող հակամարտության պատճառով Ուկրաինայի մակրոֆինանսական դիրքի, պետական ​​և արտաքին ֆինանսների լուրջ ցնցման մասին։
Հուլիսի 20-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել արտաքին պարտքերի վճարումը երկու տարով հետաձգելու մասին։ Որպեսզի որոշումն ուժի մեջ մտնի, Կիևը պետք է վարկատուների հետ համաձայնեցնի նոր պայմաններ։ Ուկրաինայի վարկատուների միջազգային խումբը, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ճապոնիան, սատարել է Կիևի խնդրանքը ՝ պարտքի սպասարկումը հետաձգել օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի վերջ և պարտատոմսատերերին առաջարկել է համաձայնել այս խնդրանքին։
Bloomberg-ի գնահատականներով ՝ Ուկրաինան սեպտեմբերի 1-ին պետք է վճարի շուրջ 1,4 միլիարդ դոլարի արտաքին պարտք ՝ ներառյալ տոկոսները, քանի որ երկրի իշխանությունները փորձում են ուղիներ գտնել պարտավորությունները կատարելու համար։

Աղբյուրները, ովքեր ցանկացել են անհայտ մնալ, ասել են, որ Կիևը կարող է վարկատուներին առաջարկել վերաթողարկել պարտքը։ Մյուս տարբերակն այն է, որ Կիևն արևմուտքին հնարավորություն ընձեռի օգտագործել ռուսական սառեցված ոսկեարժութային պահուստները։ Սակայն վերջին տարբերակը վիճելի է իրավական տեսանկյունից։