Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.03%-ով և կազմել 76.57 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.93%-ով և կազմել 81.62 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 2045.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.83%-ով և կազմել 22.98 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.01%-ով և կազմել 906.50 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 1.19%-ով և կազմել 2197.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 8539.00 դոլար, կապարի գինն աճել է 0.43%-ով և կազմել 2085.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.04%-ով և կազմել 17420.00 դոլար, անագի գինն աճել է 0.99%-ով և կազմել 26460.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 2391.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28550.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 39131.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 5088.80 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 15996.82 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 17419.33 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 7966.68 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 7706.28 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1064.44 կետ:
Մեկնաբանություն