ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումների համաձայն՝ եթե աշխատողը 30 ամիս շարունակ չդիմի գործատուին արձակուրդ գնալու համար, ապա գործատուն իրավունք ունի առանց այդ դիմումի նրան արձակուրդ ուղարկել։
Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ արձակուրդներին վերաբերելի կարգավորումներն Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններից ամենապահանջվածն էին։
«Բավականին լուրջ և կարևոր փոփոխություններ են կատարվել։ Ամենակարևորն այն է, որ կարգավորումները, որոնք տարիներ շարունակ եղել են Աշխատանքային օրենսգրքում, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կիրառվել թե՛ գործատուների, թե՛ աշխատողների կողմից, այսուհետ կյանքի կոչվեն»։
Ավելին կարդալու համար՝ armenpress.am
Մեկնաբանություն