ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայաստանյան «Հայբրիդ» լաբորատորիայի բժշկական բացառիկ լուծումները

Դկտ 28, 2022 17:07
45

Պատերազմի մասնակից 50-ից ավելի տղաներին երկրորդ կյանքի հնարավորություն են տվել «Հայբրիդ» լաբորատորիայում ստեղծվող տիտանե պրոթեզները։
Այս լաբորատորիան Հայաստանում զարգացնում է 3D և արդեն նաև 4D բժշկություն. տեղում ստեղծվում են իմպլանտներ, հոդային գլխիկներ ու պրոթեզներ՝ վերջույթները կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցողների համար։
«Հայբրիդ» լաբորատորիայի համահիմնադիրներից մեկը Կարեն Կարապետյանն է։ Պատերազմից հետո, երբ պրոթեզավորման կարիք ունեցող տղաներն ավելանում էին, Կարենի մասնագիտական մեծ փորձն օգնեց մեկ տեղում հավաքել ոլորտի լավագույն մասնագետներին։ Վերապատրաստվեցին, ձեռք բերեցին եվրոպական նորարար սարքավորումներ և սկսեցին աշխատել։
«Հայբրիդ» լաբորատորիայի գործըկերն Ակբա բանկն է, որը մեծ ներդրում ունեցավ նաև, որ համավարակի սահմանափակումների ընթացքում սարքավորումները ճիշտ ժամանակին հասնեն Հայաստան։
«Արդեն 10 տարուց ավելի է աշխատում ենք Ակբա բանկի հետ, հաջողություններում մեզ օգնել է: Մեր բանկը հավատարիմ գործընկերն է եղել մեզ համար, միասին կարողացել ենք շատ ձեռքբերումներ ունենալ: Այժմ նպատակ ունենք աշխարհ դուրս գալ ու «Made in Armenia»-ն ներկայացնել»,- նշում է  «Հայբրիդ» լաբորատորիայի համահիմնադիրներից Կարեն Կարապետյանը:
«Հայբրիդ» լաբորատորիայում ստեղծվում են միջազգային ստանդարտներին համապատասխան լուծումներ, որոնք մրցունակ են ամբողջ աշխարհում։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: