Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Խարդախները սկսել են մարդկանցից գումար շորթել մեսենջերների միջոցով

Մյս 19, 2023 20:50
117

Խարդախները մարդկանց խաբելու նոր միջոց են գտել․ նրանք սկսել են մեսենջերների միջոցով տեսազանգեր անել պոտենցիալ զոհերին, որպեսզի նրանք որևէ կասկած չունենան, որ իրենց խաբում են, այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը,- գրում է News.am Tech-ը։

Ռուսական «ՎՏԲ բանկ»-ի ավագ փոխնախագահ Նիկիտա Չուգունովն ասել է, որ չարագործները զանգում են քաղաքացիներին և ներկայանում որպես բանկի աշխատակիցներ, և եթե զրուցակիցը չի հավատում, նրանք երկրորդ զանգն են անում, սակայն արդեն տեսազանգի միջոցով և տպավորություն են ստեղծում, թե բանկի սպասարկման գրասենյակից են զանգահարում։

Երբ զանգ ստացողի մոտ որևէ կասկած չի մնում, որ զանգողն իրոք բանկի աշխատակից է, խաբեբաները համոզում են նրանց վարկ ձևակերպել, փոխել վստահելի հեռախոսահամարը, գումարը փոխանցել «ապահով հաշվեհամարին», թարմացնել բանկային հավելվածը կամ ներբեռնել հեռահար մուտքի գործիքներ՝ ստուգելու դրա աշխատանքը: Արդյունքում նրանք տարբեր պատրվակներով զոհից կորզում են գործարքը վերիֆիկացնող SMS կոդը, որն ստացվում է զոհի հեռախոսահամարին և արդեն լիակատար վերահսկողություն ստանում նրա անձնական օգտահաշվի նկատմամբ։

Ինչպես ընդգծել է Չուգունովը, այսօր մեսենջերները դարձել են խաբեբաների գործունեության հիմնական հարթակը․ խաբեության նպատակով դրանցով արվող զանգերի տեսակարար կշիռը տարեսկզբից աճել է և հասել 64%-ի՝ առաջ անցնելով հեռախոսային հարձակումներից։ Բացի անձնական տեղեկություններից, հանցագործները կարող են օգտագործել նաև հաճախորդների լուսանկարներն ու տեսանյութերը, զգուշացրել է նա։

Ինչպե՞ս խուսափել խաբեբաների զոհը դառնալուց

Որևէ պարագայում անձնական և ֆինանսական տվյալները, ներառյալ բանկային քարտերի տվյալները, SMS-ով ստացված գաղտնի ծածկագրերը չի կարելի տրամադրել անծանոթներին, անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Հիշե՛ք, որ բանկի աշխատակիցը երբեք չի զանգահարի ձեզ տեսազանգով, ոչ էլ կպահանջի որևէ գործարքը վերիֆիկացնող SMS կոդը։ Եթե ամեն դեպքում ձեզ զանգահարել են, ապա մի շարունակեք խոսակցությունը, փոխարենը զանգահարեք ձեր բանկի կայքում նշված կոնտակտային հեռախոսահամարներով կամ անձամբ գնացեք բանկ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Օլեգ Սեդովը Ura.Ru-ին տված հարցազրույցում խորհուրդ է տալիս այսպիսի զանգերի քանակը նվազեցնելու կամ նույնիսկ դրանցից ազատվելու համար ունենալ երկու հեռախոսահամար՝ մեկը աշխատանքային հարցերի համար, իսկ երկրորդը՝ բացառապես առցանց գնումների համար:

Նրա խոսքով՝ «մաքուր» հեռախոսահամար ունենալու պրակտիկան արդարացված է, քանի որ բացի գործնական և անձնական գործերից, ձեզ ոչ ոք չի անհանգստացնի։ Այնուամենայնիվ, այս մեթոդը չի փրկի ձեզ խաբեբաներից, եթե ձեր բջջային օպերատորի տվյալների բազայից արտահոսք տեղի ունենա և ձեր հեռախոսահամարը հայտնվի ցանցում կամ ինչ-որ մարդկանց մոտ: Բացի դրանից, այն այդքան էլ արդյունավետ չէ, եթե հաշվի առնենք, որ կան բոտեր, որոնք պատահական հեռախոսահամարների զանգեր են անում ստուգելու նպատակով, թե արդյոք այն օգտագործվում է։

«Լինում են դեպքեր, երբ քեզ զանգում են, վերցնում ես հեռախոսը, սակայն ոչ ոք չի խոսում։ Դա ընդամենը թեստ է՝ տեսնելու, թե արդյոք տվյալ հեռախոսահամարն օգտագործվում է: Այնուհետև այն ներառվում հեռախոսահամարների տվյալների բազա, որոնց կարելի է նպատակաուղղված զանգել»,- բացատրել է փորձագետը:

Նշենք, որ անցած տարի Visa-ն Հայաստանում անցկացրել է վճարումների անվտանգության արշավ, որի նպատակն էր տեղական բնակչությանը կրթել ֆինանսական գրագիտության ոլորտում, բարձրացնել Visa-ի սպառողների իրազեկվածությունը անձնական տվյալների ավելի լավ պաշտպանության անհրաժեշտության մասին և բացահայտել խաբեության և սոցիալական ինժեներիայի կիրառմամբ խարդախությունների դեպքերը։ Ակցիայի շրջանակում նաև գործարկվել է ինտերակտիվ առցանց խաղ, որպեսզի բարձրացնի իրազեկվածությունը տարբեր տեսակի խարդախությունների և դրանք հայտնաբերելու ուղիների մասին: