2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Հայաստանում հիմնական գնանկումային գործոններն են դրամի ամրապնդումն ու կոշտ դրամավարկային պայմանները. ԵԱԶԲ

Սպտ 12, 2023 15:54
86

Հայաստանում հիմնական գնանկումային գործոններն են հայկական դրամի ամրապնդումը, ներմուծվող ապրանքների վրա արտաքին գնային ճնշման նվազումը և կոշտ դրամավարկային պայմանները, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։

Հայաստանում օգոստոսին գնաճը կազմել է մինուս 0,2% նախորդ ամսվա մինուս 0,1%-ից հետո։

«Այս դինամիկային հիմնականում նպաստել է պարենային սեգմենտի գների նվազումը (մինուս 4,0% օգոստոսին մեկ ամիս առաջ գրանցված մինուս 3,9%-ի համեամտ), ինչը կապված է ներկրվող պարենային ապրանքների էժանացման հետ, ինչպես նաև ներքին շուկայում մրգի և բանջարեղենի գների նվազումը», — ասվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է նաև, որ նվազել են նաև տրանսպորտային միջոցների համար ներկրվող վառելիքի գները (մինուս 4.2%), թուլացել է նաև մնացած ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճը:

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրված է 4% (±1,5%)։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական տվյալների, 2023 թվականի 7 ամիսների ընթացքում, 2022 թվականի հունվար-հուլիսի համեմատ, աճել է 10,4 տոկոսով։ ԿԲ հունիսյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,9 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը 4 տոկոս թիրախային ցուցանիշից փոքր-ինչ ցածր կլինի։

Աղբյուրը՝   arka.am