«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Օտարերկրացի երեխաների կրթությունը ՌԴ դպրոցներում կդառնա վճարովի
ՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
«Թել-Սել» ընկերությունն ազդարարեց բաժնետոմսերի թողարկման մասին․ դիտեք՝ ABnews.am կայքում
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
Նորվեգիան դարձավ առաջին երկիրը, որտեղ էլեկտրամոբիլների թիվը գերազանցեց բենզինային մեքենաների թվին
Ինժեներական աշխատանքների շնորհիվ 2026-ին Հայաստանի սահմանները պատված կլինեն ամրոցներով․Անդրանիկ Քոչարյան
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
ՀԱՊԿ-ը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, այլ պաշտպանում է այն․ Պեսկով
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաճառում է ակումբը
Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է. Արմեն Գրիգորյան
Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին առաջարկել է կնքել ներդրումների խրախուսման մասին երկկողմ պայմանագիր
Meta-ն Instagram-ում կսահմանի նոր կանոններ՝ դեռահասների անվտանգությունը ապահովելու համար․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին
Wildberries-ը հայտնել է, որ ընկերության հիմնադրի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է «ապօրինի մուտք գործել» իրենց գրասենյակ
Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 112 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 23 մարդ
Amazon-ը 2025 թվականից 5-օրյա աշխատանքային շաբաթ կպահանջի
Ուժի մեջ է մտել ԱՊՊԱ-ի 200-ից 400 հազար դրամի անցման կարգավորումը
Հայաստանում երկու տնտեսվարող կեղծել են «LEE» շոկոլադը

Ինքնակամ շինություններ կառուցելու համար նախատեսված տուգանքի չափերը կբարձրանան

Դկտ 8, 2023 13:41
44
ADS

Հայաստանում նախատեսվում է ինքնակամ շինություններ կառուցելու համար նախատեսված տուգանքի չափերը բարձրացում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացվել է ԱԺ նիստում:

Առաջարկվում է ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափը բարձրացնել 750-1500-ապատիկի: Նույն արարքը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելու համար սահմանված տուգանքը բարձրացնել՝ դարձնելով նվազագույն աշխատավարձի 2000-2500-ապատիկը: Եվ նշված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար տուգանքը բարձրացնել մինչև 2500-3000-ապատիկը:

Հիշեցնենք՝ վերջին 3 տարում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նշված հոդվածներով կայացվել է 4673 որոշում, որից 3427-ը Երևանում, 1246-ը՝ մարզերում:

Մեկնաբանություն