Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Պլանավորե ՛ք արձակուրդը մեսենջերների օգնությամբ

Հլս 1, 2022 20:38
173

Արձակուրդը նախապես պլանավորելը լավ սովորություն է, որը կխնայի և՛ ձեր գումարը, և՛ ժամանակը: Այսօր շատերը նախընտրում են ինքնուրույն ուղևորություն կազմակերպել՝ չդիմելով տուրօպերատորների ծառայություններին, ինչը միանգամայն արդարացված է. այժմ սմարթֆոնի կամ համակագրչի օգնությամբ ընդամենը մի քանի հպումով կարող եք գնել տոմս, պատվիրել հյուրանոց և ընտրել այցելության վայրեր։ Ոչ միայն մասնագիտացված ծառայությունները կարող են օգնել կազմակերպել ձեր արձակուրդը, այլ նաև հաղորդակցության հարթակները, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր. օգտագործելով հայտնի Viber մեսենջերի օրինակը՝ ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես կարելի է պլանավորել արձակուրդը:

Քննարկել բոլոր մանրամասները

Խմբային ճանապարհորդությունների ժամանակ երբեմն դժվար է լինում հաշվի առնել բոլորի ցանկությունները։ Եթե ​​դուք ճանապարհորդելու եք ընկերների հետ, հնարավոր է ոչ բոլորը ժամանակ ունենան հավաքվելու և քննարկելու առաջիկա ճանապարհորդության ծրագրերը: Այս դեպքում հարմար կլինի մեսենջերում ստեղծել խմբակային չաթ, որտեղ բոլոր ճանապարհորդները կարող են մասնակցել քննարկմանը և արտահայտել իրենց ցանկությունները հարմար պահին։ Թերևս նման զրույցը ավելի արդյունավետ կլինի, քան անձնական հանդիպումը կամ զանգը՝  հյուրանոց ընտրելու կամ տեսարժան վայրեր այցելություններ պլանավորելու համար:

Օրինակ, Viber-ի խմբակային զրույցներում դուք կարող եք ամրացնել ուղևորության մասին կարևոր հաղորդագրությունները չաթի վերևում, կիսվել ֆայլերով և օգտակար հղումներով, արձագանքնել հաղորդագրություններին, ստեղծել հարցումներ և քվեարկություն՝ արագ լուծելու բոլոր կազմակերպչական խնդիրները: Այսպիսով, դուք ժամանակ կխնայեք և կարող եք հաշվի առնել ձեր համատեղ ճանապարհորդության բոլոր մասնակիցների ցանկությունները: Եվ հետո, իհարկե, ձեր արձակուրդի ավարտին նույն չաթում դուք կկարողանաք երկար ժամանակ փոխանակվել լուսանկարներով և զգացմունքներով, նույնիսկ սկսել պլանավորել ձեր հաջորդ ճանապարհորդությունը:

Viber-ում դուք կարող եք ստեղծել նաև ձեր անձնական էքսկլյուզիվ սթիքերների փաթեթը՝ օգտագործելով ձեր ճանապարհորդության հիշարժան պահերի լուսանկարները։ Պարզապես Viber-ի հիմնական էկրանին ընտրեք «Ավելին», այնուհետև «Sticker Store» և սեղմեք վերևից առաջին պատկերակը: Կամ բացեք պիտակների պատուհանը ցանկացած չաթում, այնուհետև սեղմեք «գումարած» նշանին և ընտրեք «Ստեղծել սթիքեր» տարբերակը: Սթիքերների նման փաթեթը թույլ կտա երկար հիշել հաճելի պահերն ու զգացմունքներով կիսվել ընկերների և ընտանիքի անդամների հետ:

Ոգեշնչվե՛ք

Արձակուրդի ուղղությունն ընտրելը հեշտ գործ չէ։ Հետաքրքիր տարբերակների քանակը կարող է մոլորեցնել, կամ, ընդհակառակը, բոլոր տարբերակները կարող են թվալ անհամապատասխան։ Որպեսզի ընտրեք այն տարբերակը, որն իսկապես ցանկանում եք, փորձեք 3-ից 4-ով կրճատել ընտրությունը ֆինանսական և նախասիրությունների տեսանկյունից առավել հարմար ուղղություններից, ապա ավելին իմանալ դրանցից յուրաքանչյուրի մասին: Այն ձեզ ավելի լավ պատկերացում կտա յուրաքանչյուր վայրի մասին և կօգնի տեղեկացված որոշում կայացնել:

Գործընթացն առավել հեշտացնելու համար Viber-ում կարող եք բաժանորդագրվել ճամփորդությունների թեմայով ալիքներին, որոնք պարբերաբար պատմում են հետաքրքիր հանգստի վայրերի, ինչպես նաև գայթակղիչ տոմսերի զեղչերի մասին: 

Իսկ եթե դուք ինքներդ եք վարում թեմատիկ ալիք Viber-ում, խորհուրդ հարցրեք ձեր բաժանորդներից, թե ինչ ուղղություն ընտրել ճանապարհորդության համար, այնուհետև կարդացեք մեկնաբանությունները սա Viber ալիքների բազմաթիվ հնարավորություններից միայն մեկն է: Իհարկե, այնուհետև չմոռանաք ձեր ալիքում կիսվել սեփական ճամփորդական փորձով և լայֆհաքերով. ձեր բաժանորդներն անպայման կգնահատեն ձեր հողորդակցությունը։ 

Viber ալիքներում հասանելի են նաև մանրամասն վիճակագրության, հետաձգված հրապարակումների, ամրացված հաղորդագրությունների և այլ գործառույթներ, որոնք կօգնեն մշտապես կապի մեջ լինել ձեր լսարանի հետ և հասկանալ վերջինիս հետաքրքրությունները:

Ոչինչ չմոռանալ

Ձեր ճանապարհորդության ուղղությունը որոշելուց հետո, ճիշտ ժամանակն է որոշել, թե որ թանգարանները, սրճարանները, զբոսայգիներն ու տեսարժան վայրերն եք այցելելու: Viber-ի նշումների բաժինը կօգնի ձեզ. Չաթում, որտեղ միայն դուք եք, կարող եք ցուցակներ կազմել, պահել հղումներ, քարտեզների և էլեկտրոնային տոմսերի պատկերներ, սահմանել հիշեցումներ այն մասին, թե ինչ պետք է անել բուն արձակուրդի կամ նախապատրաստական փուլում: Նման պլանավորումը, անշուշտ, կօգնի խուսափել տհաճ իրավիճակից, երբ դուք չգիտեք՝ ինչ անել արձակուրդում:

Մի՛ անհանգստացեք լեզվական արգելքի համար

Եթե ձեր հանգսիտն անց եք կացնում այլ երկրներում, գիտեք, որ առօրյա շատ հարցերով տեղացիներին դիմելու անհրաժեշտություն է ծագում։ Օրինակ, եթե պլանավորում եք բնակարան կամ տուն վարձել ուղևորության համար, փնտրում եք տեղացի զբոսավարներ էքսկուրսիաներ կազմակերպելու համար, խորհուրդ ենք տալիս հաղորդակցությունն իրականացնել ակնթարթային մեսենջերների միջոցով. այս կերպ գումար կխնայեք միջազգային զանգերի և SMS-ների վրա։ Երկրորդ՝ ձեր շփումը Viber-ում կլինի ավելի հարմար և անվտանգ՝ մեսենջերում բոլոր անձնական նամակագրությունները պաշտպանված են ծայրից ծայր (End-to-End) կոդավորմամբ:

Եթե ​​ճանապարհորդելիս ստիպված եք շփվել այլ լեզվակիրների հետ, մի՛ վախեցեք լեզվական արգելքից: Viber-ում ներկառուցված հաղորդագրությունների թարգմանության գործառույթը կօգնի ձեզ, որպեսզի մանրամասների քննարկման ժամանակ թյուրիմացություններ և անհարմար պահեր չլինեն։ Պարզապես սեղմած պահեք համապատասխան հաղորդագրության վրա, այնուհետև ընտրեք «Թարգմանել» տարբերակը Viber-ում հասանելի տասնյակ լեզուներից մեկով. թարգմանությունն անմիջապես կհայտնվի սկզբնական հաղորդագրության տակ: Դուք կարող եք փոխել թարգմանության լեզուն հավելվածի կարգավորումներում: Գործառույթն օգտակար կլինի նաև ճանապարհորդության ընթացքում նոր ծանոթության համար։